«Իմ քայլը» ամեն ինչ խառնել է իրար

«Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավորները հունվարի 10-ին՝ մանդատները ստանալու օրը, հավաքվել էին Ազգային ժողովի նիստերի դահլիճում և փակ քննարկում էին անցկացրել, որին մասնակցել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը  168 ժամի  հետ զրույցում հայտարարել է, որ «Իմ քայլը» խմբակցություն իրավաբանորեն գոյություն չունի, կլինի միայն հունվարի 14-ին, երբ կկայանա ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստը, հետևաբար՝ չէր կարող, որպես այդպիսին, խմբակցության նիստ գումարել։ Առավել ևս այս պարագայում անհասկանալի է, թե ինչու է նրանց թույլատրվել հավաքվել ԱԺ լիագումար նիստերի դահլիճում ու կուսակցական հարցեր քննարկել, որը տևել է մի քանի ժամ և նույնիսկ ընդմիջվել է:

«Նորընտիր պատգամավորներն իրենք խնդրել են աշխատակազմին՝ դահլիճում ունենալ հանդիպում՝ որոշակի տեխնիկական հարցերի հետ կապված, մասնավորապես՝ ծանոթանալ դահլիճին, քվեարկության մեխանիզմին և այլն։ Խնդրանքը բավարարվել է, ինչպես միշտ բոլոր տարիներին է եղել, և այդտեղ եղել է աշխատանքային հանդիպում՝ աշխատակազմի ներկայացուցիչների և նորընտիր պատգամավորների միջև, աշխատակազմի համապատասխան պաշտոնյաները ներկայացրել են տեխնիկական համակարգերը, քվեարկության համակարգը, միկրոֆոնների աշխատանքը, էլեկտրոնային համակարգը, և այլն։ Եթե մասնակիցներն իրար հետ ինչ-որ բան են խոսում, ոչ ոք չի կարող արգելել, բայց դա նիստ անվանել չի կարելի, դա այլ է»,- ասել է Ա.Բաբայանը։
Ըստ նրա՝ նոր պատգամավորների ծանոթացումը դահլիճին ոչ միայն նորմալ է, այլև պարտադիր և կարևոր է։ Ընդ որում, ինչպես նշել է Ա.Բաբայանը, նախկինում էլ դա արվում էր, բայց այսպիսի աղմուկ չէր առաջանում, որովհետև նոր պատգամավորներ 5, 10 կամ 15 հոգի էին լինում, բայց քանի որ հիմա շատ են, պատգամավորների կազմը 80% փոխվել է, դրա համար այդպիսի տպավորություն է ստեղծվել։ Իսկ թե ինչու է այդ «ծանթացմանը» մասնակցել  նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ հարցին, Ա.Բաբայանը միայն պատասխանել է, որ ՀՀ վարչապետն ու նախագահը բոլոր պետական հիմնարկներում մուտքի իրավունք ունեն։ Հիշեցնենք, որ «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ խմբակցությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է գումարել, և քննարկել են խմբակցությանը վերաբերող հարցեր։ «Կարելի է ասել, որ զուտ խմբակցության նիստ է, և խմբակցության նիստում քննարկվել է գալիք աշխատանքների տրամաբանությունը և գործելաոճը»,- ասել էր նա։ Հավելենք, որ ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես Ազգային ժողովի նիստերի և ԱԺ լսումների համար։ Սա, ինչպես պարզաբանել է Ա.Բաբայանը, կարգավորվում է ԱԺ ներքին կանոնակարգերով։ Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am