Միլիոնատերերը լքում են

2015 թվականին Ռուսաստանից 2 հազար միլիոնատերեր են հեռացել: Այս մասին է վկայում New World Wealth-ի զեկույցը: Հեղինակները երկրից միլիոնատերերի արտահոսքն անհանգստացնող են համարում: Ռուսաստանը վեցերորդն է այն երկրների ցանկում, որտեղից 2015 թվականին ամենաշատ թվով դոլարային միլիոնատերերն են հեռացել: Զեկույցի համաձայն, Ռուսաստանում միլիոնատերերի ընդհանուր թիվը կրճատվել է 2%-ով՝ հասնելով 127 հազարի: Ըստ ՌԲԿ-ի, Ռուսաստանն աճի մեծ պոտենցիալ ունի, սակայն երկրից միլիոնատերերի արտահոսքն անհանգստացնող է: Զեկույցի հեղինակները որպես երկրի հիմնական խնդիրներ նշում են «մասնավոր բիզնեսի գործերին պետության անառողջ միջամտության մակարդակը» եւ «հակաամերիկյան դիրքորոշումը», ինչը «խանգարում է ներքին ներդրումներին եւ դժվարացնում շուկայում արտասահմանյան ընկերությունների ներգրավվածությունը»: Միլիոնատերերի արտահոսքի առումով առաջին տեղում Ֆրանսիան է: 2015 թվականին երկրից առնվազն 1 մլն դոլար կարողություն ունեցող 10 հազար մարդ է հեռացել, արդյունքում Ֆրանսիայում միլիոնատերերի թիվը նվազել է 3%-ով՝ հասնելով 323 հազարի: Ֆրանսիայից միլիոնատերերը մեկնել են հիմնականում Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա եւ Իսրայել: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Չինաստանն է, որտեղից 9 հազար միլիոնատեր է հեռացել (1%): Միաժամանակ, Չինաստանն ավելի շատ նոր միլիոնատերեր է «արտադրում», քան կորցնում: Երրորդ տեղում Իտալիան է, որը 6 հազար միլիոնատեր է կորցրել (2%): Ֆրանսիայից միլիոնատերերի արտահոսքը զեկույցի հեղինակները բացատրում են կրոնական լարվածության աճով եւ զգուշացնում, որ առաջիկա 10 տարիներին արտահոսքը կշարունակվի: Կրոնական խնդիրների բացասական ազդեցությանն առաջիկայում կբախվեն նաեւ Բելգիան, Գերմանիան, Շվեդիան եւ Մեծ Բրիտանիան: 2015 թվականին միլիոնատերերի թվի աճով առաջին տեղում Ավստրալիան է: Անցյալ տարի այս երկիր 8 հազար միլիոնատեր է ժամանել (3%): Երկրորդ տեղում ԱՄՆ է, ուր 7 հազար միլիոնատեր է մեկնել. զեկույցի հեղինակներն ԱՄՆ-ում 4.18 մլն միլիոնատերերի են հաշվել: Երրորդ տեղում էլ հայտնվել է Կանադան, ուր անցյալ տարի 5 հազար միլիոնատեր է ժամանել (2%):

դիտվել է 106 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am