Ստյոպա Սաֆարյան. «Ֆեյսբուքում չէ, որ պետք է կայացվեն կարևորագույն որոշումները…»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը. «Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած կենցաղային վեճը մեծ հանրային հնչեղություն, անթույլատրելի ազգային երանգներ ստացավ, որովհետև այդ երկրի իշխանությունները բավարարվեցին առաջին օրերին որոշ լրատվամիջոցների կողմից շատ սահմանափակ տեղեկատվությամբ ու որոշում կայացրեցին այլևս լռություն պահպանել: Արդյունքում, կրքերն ու քննարակումները տեղափոխվեցին սոցիալական հարթակներ ու ձնագնդին գնաց… Ինչպես Հայաստանի ֆեյսբուքյան հանրությունն է, այնտեղ էլ ղազախ ու այլազգի ֆեյսբուքցիները ինքնաբերաբար դարձան կրիմինալիստներ, դատահոգեբաններ, փորձագետներ, քննիչներ, դատավորներ, կոնֆլիկտաբաններ, վերլուծաբաններ… Հավատացեք, նույն պատկերն է, ինչ մեզ մոտ ցանկացած սուր թեմայի քննարկման դեպքում: Սակայն դա մի գործելաոճ է, որը բնորոշ է ավտորիտար երկրներին:

Այժմ էլ քանի օր է գերթեժացած կրքերով քննարկվում է Մհեր Ենոքյանի ներման հարցը, ու փոխանակ իշխանությունը խնդիրը տանի պատկան ատյաններում, մասնագիտական միջավայրերում բաց ու թափանցիկ, ա՛յ հենց լայվ հեռարձակումով, քննարկելու, որպեսզի հասարակությունն էլ հետևի փաստարկված, խելոք քննարկումներին, խնդիրը նորից թողել է սոցիալական ցանցերում ու մարդիկ միմյանց են հոշոտում: Իսկ իշխաննությունը… մանդատների բաշխում, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը ու նման բլա-բլաներ: Այն տպավորությունն է, որ պարապ են: Սիրելի ընկերներ, ինչպես բոլորս ենք արդարաբար նշում սա ոչ նախկին Հայաստանն է, ոչ էլ առավել ևս Ղազախստանը, ֆեյսբուքը, այո, կարող է քննարկել տարբեր հարցեր, բայց խոր մասնագիտական հարցերի քննարկման հարթակ երբեք չի եղել, չի լինի, ու ֆեյսբուքում չէ, որ պետք է կայացվեն կարևորագույն որոշումները: Դեռևս գործում է ժամանակավոր կառավարությունը, որը ինչպես հասկանում ենք, գրեթե նույն կազմով հաստատվելու է նաև որպես նոր կառավարություն: Այնպես որ՝ անիմաստ եք թողնում, որ կրքերն այսպես շիկանան: Պետությունը, պետական իշխանությունը ստեղծվում է հանրության խնդիրները քննարկելու, պրոֆեսիոնալ, բացատրելի լուծումներ տալու համար: Վաղուց պետք է խնդիրները տեղափոխված լինեին ու լինեն պետական մարմիններում լուծելու կոնվեյեր, ոչ թե նորից փողոց, ընդվզում, ցույցեր ու չգիտեմ ինչ…»:

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am