Կրկեսի վերածելու հայրենիք ունենք

Հայրենի իշխանությունն ու ընդդիմությունը մեկ օրվա մեջ համատեղ երկու այնպիսի ներկայացում բեմադրեցին, որից հետո   կրկեսի վերաբացմանը սպասողներն առնվազն կորցրեցին իրենց անհամբերությունը, եթե չասենք, որ նոր կրկես գտան՝ ի դեմս ԱԺ-ի: Մի քանի օր է քննարկում էին ՀԱԿ-ի 4+4+4 նախաձեռնության մեկնարկի մասին, այն նախատեսված էր չորեքշաբթի երեկոյան , իշխանության հետ գաղտնի պայմաններում, լրագրողներից հեռու երկխոսելու ՀԱԿ պատրաստակամությունը արժանացավ բոլոր  ուժերի քննադատություններին, որոնք ներգրավված չէին այդ ձեւաչափում: Իսկ ձեւաչափը հետեւյալն է՝ չորս իշխանական,  խորհրդարանական չորս խմբակցությունների ընդդիմադիր եւ չորս հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Բայց մինչեւ կմեկնարկեր քննադատությունների արժանացած այս նախագիծը առավոտյան տեղի ունեցավ մեկ ուրիշ քննարկում, կրկին ԸՕ նախագծի վերաբերյալ, բայց արդեն լայն ֆորմատով ու նաեւ անձանց ներկայությամբ, որոնք պատգամավորներ են, բայց որոնց ներկայացրած քաղաքական ուժի անունով  խորհրդարանական խմբակցություն չկա՝ Նիկոլ Փաշինյան, Ալեքսանդր Արզումանյան,Խաչատուր Քոքոբելյան, ինչպես նաեւ Լյովա Խաչատրյան եւ այլք: Կարելի է եզրակացնել, որ կամ այս պատգամավորներն են <<խանդի հողի>> վրա իշխանական գործընկերներին խնդրել հանդիպում, որպեսզի իրենք չմնան լուսանցքում, կամ  իշխանությունն անձամբ է նախաձեռնել, որպեսզի ՀԱԿ-ի նախաձեռնությանը հակակշիռ բլոկ ձեւավորի եւ հանրությանն ու հատկապես միջազգային կառույցներին ցույց տա, որ ՀՀ ընդդիմության հետ կոնսենսուս հնարավոր է, բացառությամբ մեկի՝ ՀԱԿ-ի եւ խնդիրը ոչ թե իշխանության, այլ այդ մեկի մեջ որոնել:Հատկանշական է, որ եթե ՀԱԿ-ի նախաձեռնության շրջանակներում ընդդիմության ու քաղհասարակության ներկայացուցիչների համատեղ մշակած հինգ սկզբունքային առաջարկ է սեղանին դրվում, որոնք են ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակում, ընտրողների մատներով նույնականացման համակարգի ներդրում կամ մատների թանաքոտում, ընտրացուցակների մաքրում, ընտրական գործընթացի տեսանկարահանում եւ ուղիղ ցուցադրում, ապա մյուս ֆորմատում ավելի լոկալ առաջարկներ են ներկայացվում, այսպես ասած՝ իշխանության համար վտանգ չներկայացնող, որոնց դեպքում սկզբունքային կամ վտանգավոր չէ զիջումների գնալը:Առաջարկներից մեկն օրինակ լրագրողների ներկայության սահմանափակումը հանելու դրույթի վերաբերյալ է, որի հարցում իշխանությունները կարծես թե պատրաստ են զիջումների գնալ, կամ ազգային փոքրամասնությունների՝ կուսակցությունների ցուցակներում պարտադիր չներգրավվելու մասին: Հասկանալի է, որ ձեւավորվում է արմատական ու կառուցողական  երկու բեւեռ: Իսկ ամենամեծ զավեշտը խորհրդարանի որոշ ուժերի պահվածքն է: Օրինակ ԲՀԿ-ականները երկու տեղում էլ մասնակցել են՝ հասկացնելով, որ իրենք պատրաստ են բոլոր վիճակներին, միայն թե լինեն իշխանության կողքին, ավելի ճիշտ նոր խորհրդարանում, իսկ ահա, ակնհայտորեն մեծացել է Արթուր Բաղդասարյանի կուսակիցների ախորժակը Հովհաննես Մարգարյանը լքել է կառուցողականների քննարկումը՝ հայտնելով, որ մյուս ֆորմատում իրենք կներկայացնեն առաջարկները: Ժամեր անց պարզ դարձավ, որ ձեւավորվել է ոչ թե 4+4+4, այլ 6+3+4 ձեւաչափ, որովհետեւ իշխանությունից մասնակցել են 6 հոգի, ընդդիմությունից՝ 3: Փաստը իշխանություններին զվարճանքի թեմա է տվել: Երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարցրել է՝ ինչո՞ւ եք դուք 6-ով: Հովհաննես Սահակյանն էլ հակադարձել է՝ բա դո՞ւք ինչու եք 3-ով՝ 4-ի փոխարեն: Դավիթ Հարությունյանը վեր է կացել, որ գնա: Հովհաննես Սահակյանն էլ առաջարկել է, որ ինքը դուրս գա: Այսպես քննարկումը  վերածել են զավեշտի: «Պարոն Զուրաբյան, չի կարելի այդպես, մենք եկել ենք կոնստրուկտիվ քննարկման: Դուք ձեր առաջարկած ֆորմատը չեք կարողանում ապահովել, մեզ ասում եք՝ ինչի՞ եք շատ: Մենք ձեզ այնքան ենք հարգում, որ 6 հոգով եկել ենք»,-հեգնել է Հովհաննես Սահակյանը: Քննարկումից հետո, ի տարբերություն նախորդի, կողմերը հայտնել են, որ լեզու չեն գտել: Մի բան միանշանակ է, որ հայրենի իշխանությունն ու ընդդիմությունն իրարից չեն տարբերվում ու Հայաստանը կրկեսի են վերածում, երիցս ճիշտ է  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասելով՝ ընդդիմությունը հերթ է կանգնել իշխանության հետ երկխոսելու, բանակցելու, այլապես իշխանությանը որեւէ պան պարտադրելու ճանապարհը ոչ թե կլոր սեղաններն են ու փակ դահլիճները, այլ փողոցը: Անի Սահակյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am