«Հեղափոխական շրջադարձն անխուսափելի է». Ուղերձ Բակո Սահակյանին և Նիկոլ Փաշինյանին

Տարիներ շարունակ և Հայաստանում և Արցախում բոլոր խնդիրները ստորադասվել են Արցախի անվտագությանն ու սահմանների պահպանմանը: Թերևս 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին հայկական բանակի մարտունակությունն ու գործունակությունը: Որոշակի  վերապահումներով կարելի է ասել, որ բանակն իր առաջ ծառացած խնդիրն ընդհանուր առմամբ կարողացավ  լուծել: Իսկ կարողացե՞լ է նույնն անել նաև հայկական դիվանագիտությունը: Մեր համոզմամբ՝ միանշանակ ոչ: Եթե այսօր, ռազմական առումով բավականաչափ տեղեկատվության չտիրապետելով, մենք իրավասու չենք դատել այն մասին, թե մեր բանակն արդյո՞ք անհապաղ պետք է անցներ լայնածավալ հակահարձակման, թե՞ ոչ, ինչպես նաև չենք կարող ասել, թե ե՞րբ է դրա ճիշտ պահը, ապա դիվանագիտության առումով՝ կարող ենք վստահորեն պնդել. հակահարձակումը դիվանագիտական ճակատում պետք էր վաղուց կայանար: Միակ բանը, որին ապրիլյան պատերազմի օրերին ականատես եղանք՝ դա ժողվրդի միասնական կամքի դրսևորումն էր և դիվանագիտական նախաձեռնությունների լիակատար բացակայությունը՝  հնչեց վաղուց սպասված մի գաղափար, որն այդպես էլ տրամաբանական շարունակություն չունեցավ: Խոսքը ՀՀ և ԱՀ միջև ռազմական փոխօգնության  պայմանագրի կնքման մասին է: Այն, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման թեման հատկապես վերջին շրջանում չափազանց հաճախ է դառնում տարբեր միջազգային վերլուծաբանների և փորձագիտական խմբերի դիտարկման առարկա,  իսկ Հայաստանում օտարերկրյա դեսպաններն էլ բավական հաճախ են սկսել խոսել ստատուս-քվոյի պահպանման անհնարինության մասին, խոսուն կերպով վկայում է համաշխարհային ուժային կենտրոնների միջև հետզհետե սրացող մրցակցության մասին: Հարցը միայն այն է, թե ո՞ր գերտերությունը ավելի ճարպիկ ու հմուտ կգտնվի՝ ստեղծված իրավիճակն իր շահերին ծառայեցնելու, ասել է թե՝ հակամարտության վերահսկողության լծակներն իր ձեռքում կենտրոնացնելու համար: Իսկ ի՞նչով են զբաղված մեր երկու հանրապետությունների արտաքին հարաբերությւնների գերատեսչությունները: Դարեր շարունակ արցախահայության ազգային ազատագրական պայքարի նպատակը եղել է պատմական Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանի հետ: Նույն գաղափարն ու նպատակն էր դրված 88-ի շարժման հիմքում: Սակայն, իրերի բերումով, հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ,  ընդունեցինք անկախության ուղին, համարելով, որ այն ավելի լավ կընկալվի միջազգային հանրության կողմից և ավելի հեշտ կհասնենք մեր վերջնական նպատակին: Այսօր գրչի մեկ հարվածով Արցախը Հայաստանի մաս ճանաչելը, ինչպես դա արել է Ռուսաստանը Ղրիմի  հետ, մեզ համար դժվար կլինի: Իսկ  միայն Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախության ճանաչումն հիմնախնդրի լուծում չէ: Նման քայլն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե ճանաչմանն անմիջապես հաջորդի Հայաստանի և Արցախի միջև կոնֆեդերատիվ միության հռչակումը : Այդ քայլն ուղղված կլինի ՀՀ և ԱՀ իրավական վերամիավորմանը, քանի որ փաստական վերամիավորումը վաղուց է կայացել: ՀՀ-ն և ԱՀ-ն կազմում են միասնական ամբողջություն ռազմավարական, լեզվական, ֆինանսական, տնտեսական, կրոնական, էթնիկ, ժողովրդագրական, մշակութային և բոլոր այլ առումներով: Սակայն հարկ է արդեն կատարել նաև քաղաքաիրավական քայլ։ Իսկ վերոնշյալ կոնֆեդերատիվ միության ձևավորումով այդ խնդիրը կարող է լուծում ստանալ: Դրանով իրավիճակը կպարզեցվի՝ ավելի ընկալելի կդառնա և՛ մեզ, և՛ արտաքին աշխարհի համար:  Իհարկե, նման փաստաթղթի վրա պետք է մանրազնին աշխատեն միջազգային իրավունքի և սահմանադրական իրավունքի մասնագետների փորձագիտական խմբեր: Անհրաժեշտ գործընթացներ սկսելու համար նախ և առաջ պետք է Հայաստանում և Արցախում հնարավորինս արագ տեմպերով կատարվեն համակարգային փոփոխություններ, որ երկու հանրապետությունները գործեն մեկ միասնական քաղաքական  դաշտում: Մի ժողովուրդ չի կարող ապրել երկու տարբեր համակարգերում, որը պայմաններ է ստեղծում այսպես կոչված՝ ղարաբաղցի-հայաստանցի և այլ տարբերակումների ու հակադրությունների համար, որն ամենայն հավանականությամբ որոշ ուժերի կողմից պարտադրված ապազգային մի չարիք է՝ միտված Արցախը Մայր Հայրենիքից կտրելուն, այն պատանդային կախվածության մեջ պահելուն, քաղաքական հարցերում ճնշումներ բանեցնելուն և ուղղված այլ հեռագնա նպատակների իրագործմանը: Այնպես որ ժամանակի հրամայական պահանջ է դարձել առաջ անցնել իրադարձություններից, այլ ոչ թե գնալ իրադարձությունների հետևից: Այլապես հայաստանյան քաղաքական որոշ ուժեր ընտրություններից ընտրություն Արցախը կրկին կդարձնեն շահարկման առարկա, իսկ արցախյան որոշ կուսակցություններ իրենց հայտարարություններով կրկին կհրահրեն հայաստանցի – ղարաբաղցի ֆեյսբուքյան անողոք պայքար, որին կմասնակցեն նաև  արցախյան  իշխանավորներ և պատգամավորներ: Փոխարենը պետք է սկսել նոր բանակցային օրակարգի ձևավորումը, զերծ մնալով պարտվողական մոտեցումից: Ձևաչափը պետք է շարունակվի Մինսկի խմբի  շրջանակներում, բայց հստակ ձևակերպված նոր օրակարգով, որտեղ Արցախն օժտված լինի որոշիչ ձայնով և վետոյի իրավունքով: Մենք հստակ պետք է հայտարարենք,որ Արցախի հիմնախնդիրը ամենևին էլ տարածքային վեճ չէ, այլ Արցախի բնակչության կյանքի եւ գոյության խնդիր :Արցախում 150000 կյանք կա և Արցախից դուրս ապրող առնվազն 1.5 միլիոն արցախահայեր, որոնց նախնիները   տասնյակ հազարավոր տարիներ այստեղ են ապրել, նրանց օրրանն այստեղ է, ապագան՝  այստեղ: Մեր գործողությունները պետք է ուղղված լինեն այդ մարդկային ռեսուրսի պահպահմանը, հայրենադարձմանը և  զարգացմանը: Արցախի «Արդարություն» կուսակցություն 11.01.2019թ.

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am