«Դրա համար էլ ծպտունները չի լսվում». Էդուարդ Շարմազանով

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը – Պարոն Շարմազանով, ինչո՞վ եք զբաղվում այս օրերին, ինչո՞վ է զբաղվում ՀՀԿ-ն, կուսակցությունն առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի։

– Քանի դեռ նոր տարին չի անցել, շնորհավորում եմ բոլորիս անցած տոների առթիվ և մեր ժողովրդին, մեր պետությանը մաղթում եմ խաղաղություն, կայունություն ու նոր ձեռքբերումներ։ Ինչ վերաբերում է ինձ, նախ՝ շարունակելու եմ դասավանդել, միգուցե ծանրաբեռնվածությունը մի քիչ ավելանա։ Բնականաբար, շարունակելու եմ իմ քաղաքական գործունեությունը ՀՀԿ-ի հետ համատեղ։ Իմ քաղաքական պլանները չեն փոխվել։ Ես դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո շնորհակալություն եմ հայտնել ընտրողներին ինձ սատարելու, աջակցելու համար և նշել, որ մենք մեր գաղափարների, մեր ծրագրերի համար պետք է պայքարենք։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, այն աստիճանաբար վերադառնում է քաղաքական հուն, ՀՀԿ կենտրոնական գրասենյակը նորմալ աշխատում է, մենք քննարկում ենք մեր անելիքները։ Մենք չենք սահմանափակվելու բացառապես Փաշինյանի կառավարությանը քննադատելով, մենք մեր սեփական քաղաքական օրակարգն ենք մշակելու, մեր օրակարգով ենք հանդես գալու հանրության առջև։ Առաջնայինը, բնականաբար, անվտանգությունն է, Հայաստանի և Արցախի սահմանների ամրությունը, Արցախի հարցում բանակցությունները, Արցախի շահերի պաշտպանությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ազգային ու քրիստոնեական արժեքների պաշտպանությունը։ Մենք խորհրդարանում չունենք իրական ընդդիմություն, իսկ իրական ընդդիմությունն այն ուժերն են, որոնք չեն ողջունել Փաշինյանի կառավարությունը և այս 8 ամիսներին վարվող քաղաքականությունը, իսկ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» դա չեն արել։ Այս պայմաններում իրական ընդդիմադիր բևեռ լինելու բեռը շարունակում է իր ուսերին կրել ՀՀԿ-ն։
– Ընտրություններում պարտությունից հետո ՀՀԿ-ն շոկից դուրս եկե՞լ է՝ հաշվի առնելով, որ դուք վստահ էինք, որ կհաղթահարեք նվազագույն շեմը և կանցնեք խորհրդարան։ – Ես կարծում եմ, որ շոկի մեջ են նրանք, ովքեր գուժում էին ՀՀԿ-ի քաղաքական վախճանը, ովքեր հայտարարում էին, որ ՀՀԿ-ն զրո ձայն ունի։ Նրանք տեսան, որ իրենց կազմակերպած խայտառակ, վախի մթնոլորտում և հակաքարոզչական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն 60 հազար ձայն ստացավ։ Դրա համար ծպտունները չի լսվում։ Ինչ շոկի մասին է խոսքը։ Ես դեռ դեկտեմբերի 10-ին հայտարարել եմ, որ սա ՀՀԿ-ի վերածննդի օրն է։ Բոլոր արժող-չարժողները, որոնք քննադատում էին ՀՀԿ-ին, մի բան հասկացան, որ հակաքարոզչության, վախի, պետության ղեկավարի կողմից ՀՀԿ-ի դեմ իրականացրած հստակ հակաքարոզչության և ճնշումների, նման խայտառակ ընտրություններ արդյունքում ՀՀԿ-ն 4-րդ տեղն է գրավել։ Սա այն դեպքում, երբ բոլորն ասում էին՝ ՀՀԿ գոյություն չունի։ Իրականում ՀՀԿ-ն ապացուցեց, որ ոչ միայն գոյություն ունի, այլ լիքն ասելիք ու անելիք ունենք քաղաքական դաշտում և դա անելու ենք ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ հանուն Հայաստանի ու Արցախի։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am