Երեւանում տղամարդը 38-ամյա կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել, անչափահասին՝ ինքնասպանության փորձի հասցրել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 38-ամյա կնոջը ծեծելու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդուն: Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, 2017թ. ամռանը ծանոթացել, անձնական փոխհարաբերություններ է հաստատել, իսկ հետագայում նաև մտերմացել է Երևան քաղաքի 38-ամյա բնակչուհու հետ: Որոշ ժամանակ անց  նրանց միջև ձևավորվել են անբարյացկամ հարաբերություններ, քանի որ 31-ամյա տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, հաճախակի սկսել է անհանգստացնել կնոջը և վերջինիս երեխաներին: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2018թ. ապրիլի 3-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը կնոջը պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայում վիճաբանել և հարվածներ է հասցրել նրա գլխին՝ վերջինսի կողմից ոստիկանությունում բողոք ներկայացնելու պատճառով: Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 31-ամյա տղամարդը, ով ամիսներ շարունակ այցելել էր կնոջ բնակարան, նրա անչափահաս դստեր հետ շփվելու ընթացքում պարբերաբար ծաղրել է վերջինիս, ստորացրել աղջկա արժանապատվությունը: Իսկ երբ 17-ամյա աղջիկը միջամտել է մոր և տղամարդու վիճաբանություններին, տղամարդը սպառնացել էր աղջկան, թե ուսման վայրում մոր մասին կհրապարակի արատավորող տեղեկություններ: Այդ պատճառով անչափահաս աղջիկը 2018թ. ապրիլի 8-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, իրենց բնակարանում տարբեր տեսակի դեղահաբեր էր խմել՝ փորձելով ինքնասպան լինել: Բացի այդ, տղամարդը 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հեռախոսային խոսակցության ընթացքում վիճաբանել և հայհոյել է կնոջն ու վերջինիս դստերը: Պարզաբանումներ ստանալու կապակցությամբ նրանք հանդիպել են, որի ժամանակ տղամարդը գլխով հարվածներ է հասցրել կնոջ դեմքին, իսկ ձեռքին եղած հենակով՝ նաև մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ձախ հոնքի շրջանի սալջարդ վերքի ձևով մարմնական վնասվածք: 2018թ. հունիսի 26-ին՝ հերթական հանդիպման ժամանակ, տղամարդն անհիմն վիճաբանել է կնոջ հետ, քաշքշել նրա հագուստները, ոտքով հարվածել որովայնին, ոտքերին և կրծքավանդակին՝ կնոջը պատճառելով ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Այնուհետև՝ անբարյացկամ հարաբերությունները հարթելու նպատակով 31-ամյա տղամարդը և 38-ամյա կինը 2018թ. հուլիսի 22-ին կրկին հանդիպել են: Սակայն տղամարդը հերթական անգամ կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել. ավտոմեքենայի սրահում բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ դեմքի և մարմնի տարբեր մասերին, քաշել մազերը, այնուհետև դուրս եկել մեքենայից, կնոջը ևս քաշելով դուրս բերել և գետնին գցելով՝ քարշ տվել՝ պատճառելով պարանոցի, աջ նախաբազկի, ձախ արմնկահոդի, ձախ նախաբազկի, աջ ազդրի շրջանների քերծվածնքների ձևով մարմնական վնասվածքներ: Բացի այդ, տղամարդը, ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ, 2018թ. ապրիլի 6-ին և ապրիլի 11-ին քարերով վնասել է 38-ամյա կնոջը պատկանող «BMW 745i» և «Peugeot 407» մակնիշի ավտոմեքենաները՝ պատճառելով համապատասխանաբար 765 000 և 285 000 ՀՀ դրամի գույքային վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 118-րդ հոդվածով (3 դրվագ), 117-րդ հոդվածով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հայտարարվել է քրեական գործի ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am