«Մի հարց՝ Ենոքյանին ներում շնորհողներին». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդասպանը պետք է մնա բանտում... Սարսափելի էր դիտել 22 տարի առաջ Իոսիֆ Աղաջանովի սպանության մասին հրապարակած տեսանյութը, որը հունվարի 10-ին հայտնվեց կայքերից մեկում... Ճիվաղ ՄԱՐԴԱՍՊԱՆ Մհեր Ենոքյանի կողմից կատարված այդ սահմռկեցուցիչ հանցագործությունը ոչ մի կերպ չի կարելի ներել... Սարսափելին այս ամենում այն է, որ այդ ճիվաղն իր կնոջ (ըստ սպանվածի հոր հրապարակած տվյալների այդ կինը մարդասպանի հետ ամուսնացել է 2013-ին)՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավար Զարուհի Մեժլումյանի ջանքերի և կառավարության որոշ անդամների բացահայտ հովանավորության արդյունքում ընդամենը մի քանի օր հետո կարող է հայտնվել ազատության մեջ... Հարգելիներս, այսպես իրավական պետություն չեն կառուցում... Ի՞նչ հիմնավորմամբ է սույն մարդասպանը ներման արժանացել... Ստացվում է, որ հասարակությանը սևրի և սպիտակների բաժանելուց հետո հիմա էլ հանցագործներին են «մերոնցականների» և «ձերոնցականների» բաժանում... Ու քանի որ որոշ հանցագործ-մարդասպաններ ինչ-ինչ կապերով մտերիմ են գործող իշխանությունների հետ, այսպես ասած «մերոնցական» հանցագործներ են, օրինակ՝ Մհեր Ենոքյանը, ապա նա պետք է հայտնվի ազատության մեջ... Սա խայտառակություն է և անընդունելի է... Մի հարց Ենոքյանին ներում շնորհողներին` ինչպե՞ս են այդ անձինք նայելու Իոսիֆ Աղաջանովի ծնողների, քրոջ, ընկերների և հարազատների աչքերին... Հուսանք` ՀՀ նախագահը և վարչապետը վերջ կտան այս իրավական բեսպրեդելին, որն ստեղծվել է մարդասպան Մհեր Ենոքյանի անվան շուրջ... Խստիվ պետք է պատժվեն նաև այն անձինք, ովքեր բացահայտ հովանավորչությամբ են զբաղված և իրենց պաշտոնեական դիրքերը չարաշահելով` փորձում են լավություն անել մարդասպանին... Մարդասպանին ներում նույնիսկ չի շնորհում աշխարհի թիվ մեկ ժողովրդավար երկիրը՝ ԱՄՆ-ն... ԱՄՆ իրավապահները գտնում են, որ մարդասպաներին ներում շնորհելով կդառնան նոր մարդասապանների «բուծման» պատճառ, ինչպես նաև դա վենդետաների պատճառ կարող է հանդիսանալ... Զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունները որևէ մտավախություն չունեն, երբ մարդասպանին ազատություն են շնորհում... Հ.Գ.Ենոքյանի նման դաժան մարդասպանին ներում շնորհելը վտանգավոր նախադեպի պատճառ կարող է հանդիսանալ... Ցմահ դատապարտված այլ մարդասպաններ ևս կդիմեն ներում շնորհելու խնդրանքով համապատասխան հանձնաժողովին և շատ հետաքրքիր կլինի այդ հանձնաժողովի արձագանքն այդ դիմումներին... Եթե մերժեն, ապա հարց կառաջանա՝ «ինչո՞ւ են ազատություն շնորհում Ենոքյանին և մերժում այլ մարդասպանների...»: Իսկ ճիշտը մեկն է՝ մարդասպանը պետք է մնա բանտում...»:

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am