Ծանր է պատգամավորի «փարաջան»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քաղաքական համակարգի զարգացման ճանապարհով գնալու համար մենք պետք է ոչ միայն մեր բառապաշարից, այլև մեր ուղեղից հանենք «իշխող կուսակցություն» եզրը: Ժողովրդավարական հասարակարգում կուսակցությունը չպիտի իշխի, պաշտոնյաները չպիտի իրենց աթոռները ստանան, ինչպես ասում են, «չերեզ Մելիք-Ադամյան» կամ որևէ այլ փողոց: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է բազմակուսակցական խորհրդարանի և կառավարության միջոցով: Այդ համատեքստում ինձ այսպիսի հարցեր են հետաքրքրում. արդյոք «Իմ քայլը» խմբակցությունում և, ասենք, «Քաղաքացիական պայմանագրի» համագումարներում որոշումներն ընդունվելու են միաձա՞յն: Արդյոք իշխող կուսակցության մեջ կգտնվե՞ն մարդիկ, որոնք հրապարակավ կքննադատեն ղեկավարության կուրսը: Շեշտում եմ՝ հրապարակավ: Թե չէ նախորդ իշխող կուսակցության ներկայացուցիչները մեզ մշտապես հավաստիացնում էին՝ «մեզ մոտ լուրջ բանավեճեր են տեղի ունենում, մի՛ կարծեք, թե բոլորը միշտ ծափահարում են առաջին դեմքին»: Ճիշտն ասած, գրեթե վստահ եմ, որ միշտ ծափահարում ու գովերգում էին, և, ի դեպ, հենց այդ գովերգողներն էին, որ առաջին իսկ վտանգի պահին փախան կուսակցությունից և խմբակցությունից: Իսկ եթե «Իմ քայլում» կամ ՔՊ-ում հայտնվեն այլախոհներ, ի՞նչ են նրանց մասին ասելու իշխանությանը համակրող լրատվամիջոցները և հ/կ-ները, որոնք այսօր մեծամասնություն են կազմում: Դատելով նրանից, թե ինչպես էին «այլախոհներին» վերաբերվում ՀՀՇ-ում, այստեղ խնդիր կարող է առաջանալ: Այս առումով Կոմկուսի և ՀՀԿ-ի մասին (նրանց «իշխանական» կարգավիճակում) խոսելն ավելորդ է, որովհետև այնտեղ այլախոհներ ի սկզբանե չկային: Հետաքրքիր է նաև՝ արդյոք իշխող խմբակցության մեջ հայտնված նախկին լրագրողները ձերբազատվելո՞ւ են մեր մասնագիտությանը բնորոշ (միանգամայն առողջ, իմ կարծիքով) թերահավատությունից և խոսելու են «Պրավդայի» ոճի քառակուսի բանաձևերո՞վ՝ «ժողովրդի հաղթանակ», «ժողովրդի իշխանություն», «նախորդ հանցավոր ռեժիմ», «անցյալից մնացած ծանր ժառանգություն», «նոր Հայաստանի փայլուն նվաճումներ» և այլն: Եթե շարունակեն ամեն ինչ հալած յուղի տեղ չդնել, փառք ու պատիվ նրանց: Ցավոք, այս 28 տարում բազմիցս եմ արձանագրել այն դեպքերը, երբ իմ ծանոթները, որոնք առանց քաղաքական գործչի «փարաջայի» միանգամայն նորմալ, ադեկվատ մարդիկ էին, հենց որ մտնում են քաղաքական խաղի մեջ, իսկույն կորցնում են հումորի զգացողությունը, «քառակուսիանում են» և սկսում են իրենք իրենց չափից դուրս լուրջ ընկալել: ․․․ Զուտ արտաքնապես, սակայն, 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասն ավելի համակրելի է թվում, քան նախորդինը: Կարևոր է, որ նրանց ուղեղները չճարպակալեն՝ դա բացասաբար է անդրադառնում նաև արտաքինի վրա»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am