«Հասկացեք՝ այս պատերազմը 2016-ապրիլի նման 100 լույս զավակ գերեզմանելով չի ավարտվելու». Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծայրահեղ մտահոգիչ... Գիտակցենք և ընդունենք կամ ո՛չ, բայց շատ դարեր (առավել ցայտուն Դ դարից ի վեր) հայերս մի տեսակ անիրական, վիրտուալ կյանքով ենք ապրում, այլ խոսքով մեզ շրջապատող երևույթներին ադեկվատ չենք արձագանքում: Գտնում եմ, որ իրական կյանքից կտրված, կեղծ արժեքներով առաջնորդվող և դրանց հանձնված մեր տեսակի շարունակական կորուստները (մարդկային, տարածքային) հենց այս, կարծես կոդավորված անադեկվատության պատճառով է: Հենց հիմա, ռազմաքաղաքական որ վերլուծաբանի, փորձագետի ուսումնասիրությունները, որ կարդում եմ (հայ կամ այլազգի), բոլորը միաբերան 2019-ի տարեվերջին Ադրբեջանի ծավալուն հարձակումն են կանխորոշում (դե գուցե կանխորոշված ժամկետից կարող է և ավելի շուտ կամ ուշ լինել, բայց դա չէ էականը): Նախապատերազմյան այսօրինակ կացության պարագայում միանգամայն բնական պիտի լիներ սևեռվել բոլոր այն աշխատանքների վրա, որոնք կարող էին գոնե նվազագույնի հասցնել պատերազմով պայմանավորված անխուսափելի կորուստները, սկսած ռմբակոծություններից փրկվելու համար ստորգետնյա ապաստարանների ինտենսիվ (աշխատանքային 3 հերթափոխով) կառուցումներից մինչև հայրենական գերժամանակակից զինատեսակների փորձարկումներն ու փորձարկվածների զանգվածային արտադրությունները: Մեզանում իրավիճակը մոտավորապես պետք է նմանվեր Լենինգրադի կամ Ստալինգրադի 1941-ի պաշտպանության կազմակերպման օրերին տարվող աշխատանքի եռուզեռին: Լավ հասկացեք` այս պատերազմը 2016-ապրիլի նման 100 լույս զավակ գերեզմանելով չի ավարտվելու: Մեզ այսպես պահելու դեպքում գուցե հազարներով էլ տակից դուրս չենք գա: Մինչդեռ պատերազմից առաջ օրնիբուն իրականացված աշխատանքի շնորհիվ կարելի է նախահարձակ թշնամուն ոչ միայն մինչև վերջ փշրել, այլև հակահարձակումով ամբողջ ճակատի երկարությամբ էապես բարելավել մեր ճակատային բնագիծն ընդհուպ մինչև հայոց օրրան` Մեծ Հայքի արևելյան սահմանների վերականգնումը: Սակայն, մի նայեք ձեր շուրջը, փորձեք գնահատել, թե ինչո՞վ ենք զբաղված, որո՞նք են մեր առօրյա առաջնային հոգսերը... Այո՛, շարունակում ենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք դարեր, ուստի և կկորցնենք այնպես, ինչպես մշտապես կորցրել ենք: Հասկացե՛ք վերջապես` մեր յուրաքանչյուր ճիշտ չապրած (կամ հենց այսպես ապրած) օրն ավելացնում է վաղվա պատերազմում մեզ պատճառվելիք զոհերի թիվը...»:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am