«Զգոնության կոչ՝ օրվա իշխանություններին». Ժիրայր Սեֆիլյան

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում զգոնության կոչ է արել օրվա իշխանություններին. «Շտապ կանխել 5-րդ շարասյան մոբիլիզացիան. Ամիսներ առաջ, երբ հանցավոր համագործակցության վերածված ռեժիմը նոր էր հեռացել, նրա վրա հիմնված 5-րդ շարասյունը որպես այդպիսին շատ թուլացած ու մասնատված էր: Նա սպասում էր իր նկատմամբ տրամաբանական ու արդար դատաստանին և փորձում էր դիմադրել միայն այն պարագայում, երբ իր գոյությանն անմիջականորեն սպառնացող վտանգ էր զգում: Սակայնՙ երբ հասկացավ, որ իր նկատմամբ միակ տրամաբանական հանգուցալուծման, այն է՝ կատարած հանցագործությունների համար պատասխան տալու, փոխարեն կարող է մնալ քաղաքական ասպարեզում, մասնակցել ընտրություններին, իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել թալանածը, ուշքի եկավ և սկսեց քայլ առ քայլ ամրապնդել իր դիրքերը, վերախմբավորել ուժերը ու նոր ռեսուրսներ կուտակել: Այսօր արդեն 5-րդ շարասյունը բավականաչափ ամրացել է և շարունակում է իր մոբիլիզացիան և, զուգահեռաբար, պաշտպանությունից անցնելով հարձակման՝ ավելի ու ավելի համակարգված ու լայնածավալ գրոհներ է ձեռնարկում հեղափոխության և օրվա իշխանությունների վրա: Իրար հետևից ձեռք բերվող և վերակազմավորվող մեդիա միջոցներ, քարոզչական նորանոր տեխնոլոգիաներ ու գործիքներ, վերախմբավորվող դիրքավորումներ, օրեցօր լկտիացող կեցվածք ու արգեսիվացող տոնայնություն: Սպառնալի տեմպերով ու ծավալներով աճող 5-րդ շարասյան նման գործունեությունը հուշում է, որ նա սպասում է հարմար պահի, որպեսզի դիմի ռևանշի և նորից տիրանա իշխանությանը: Քանի դեռ ուշ չէ, կառավարությունը պետք է ի վերջո լսի մեր և մի շարք այլ ուժերի ու գործիչների հորդորները և շտապ կասեցնի 5-րդ շարասյան հետագա մոբիլիզացիան: Դրա համար հարկավոր է իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ ռեժիմների գործունեությանը և Անցումային արդարադատության ատյանի առաջ կանգնեցնել ու լյուստրացիայի ենթարկել նրանց ներկայացուցիչներին: Մինչ այդ՝ ժողովրդի իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած, պայմանավորված պատերազմի և այլ ձևերով պետական դավաճանություն կատարած և սպիտակ ցեղասպանություն իրականացրած հանցավոր համագործակցության պարագլուխները պետք է նախապես մեկուսացվեն հասարակությունից: Այդ ժամանակ նրանք չեն կարողանալու համախմբվել և իրենց կատարած թալանը ռևանշի նպատակով օգտագործել ժողովրդի ու պետականության դեմ, քանի որ իրենց հիմնական մասով բանտերում կլինեն, չեն ունենալու թալանն օգտագործելու հնարավորություն և ստիպված կլինեն զբաղվել իրենց մեղսագրվող արարքների կատարման մեղմացուցիչ հանգամանքների որոնման բարդ ու դժվարին գործով»,- գրել է Ժ. Սեֆիլյանը:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am