Թանկարժեք անշարժ գույք` Պուտինի անվան հետ կապվող մի շարք կանանց
Reuters գործակալությունը հետաքննություն է իրականացրել, որի արդյունքների համաձայն, գործարար Գրիգորի Բաեւսկին թանկարժեք անշարժ գույք է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան հետ կապվող մի շարք կանանց: Գրիգորի Բաեւսկին հայտնի միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի գործընկերն է, իսկ վերջինս համարվում է Պուտինի ամենամերձավոր մարդկանցից մեկը: Ըստ այդմ, Պուտինի անվան հետ կապվող կանանց թվում են Ռուսաստաի Պետական դումայի նախկին պատգամավոր Ալինա Կաբաեւայի զարմուհիները, Պուտինի տարեդարձի կապակցությամբ թողարկված օրացույցի համար լուսանկարված մոդելը, ինչպես նաեւ Կատերինա Տիխոնովան, ով, ըստ ռուսական լրատվամիջոցների, ՌԴ նախագահի արտամուսնական դուստրն է: Ինչպես փոխանցում է BBC-ն, խոսքը Մոսկայում եւ Մոսկվայի մերձակայքում գտնվող շքեղ բնակարանների մասին է: Կրեմլից սովորաբար հրաժարվում են որեւէ կերպ մեկնաբանել Պուտինի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները: Այս դեպքում եւս` Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ իրենք չեն ճանաչում ոչ մի Բաեւսկիի ու չգիտեն` ինչի մասին է խոսքը: Լուսանկարում` Կատերինա Տիխոնովան:
