Ինչո՞ւ Նարեկ Գուրուրյանին չեն կարող արտահանձնել Հայաստանին

Հայաստանը չի կարող դիմել Ռուսաստանին՝ Կարագանդայում խուլիգանական գործողությունների եւ սպանության կատարման մեջ կասկածվող՝ ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանին արտահանձնելու պահանջով, քանի որ նրա վերաբերյալ ՀՀ–ում քրեական վարույթ առկա չէ։ Այս մասին NEWS.am–ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նա նշեց, որ Գուրուրյանին արտահանձնելու մասին միջնորդություն ներկայացնելու իրավական հիմքերը բացակայում են։ Նշենք, որ ՀՀ քաղաքացու հանձնման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայով, որին միացել են ԱՊՀ անդամ պետությունները՝ այդ թվում Ղազախստանը և Հայաստանը։ Մինսկի կոնվենցիայի 56–րդ հոդվածի համաձայն, պայմանավորվող կողմերը պարտավորվել են պահանջի դեպքում միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց՝ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար: Կոնվենցիայի 57–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ հանձնումը կարող է մերժվել, եթե հանցագործությունը, որի առիթով հանձնումը պահանջվում է, կատարվել է հարցվող պայմանավորվող կողմի տարածքում: Հիշեցնենք, որ Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է հունվարի 9–ին Օմսկի մարզի տարածքում՝ Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցների և Ռուսաստանի իրավապահների հետ համագործակցությամբ։ Ներկայումս լուծվում է նրան Ղազախստան արտահանձնելու հարցը: 22–ամյա Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել հունվարի 3-ին։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի է ունեցել երիտասարդների ծեծկռտուք, որի հետեւանքով 23-ամյա ղազախ է սպանվել:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am