Լյովա Երանոսյանի քրոջ համայնքապետ որդու շուրջ կրքերը չեն հանդարտվում. ԼՈՒՐԵՐ.com

ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի ծննդավայր Ջրառատ համայնքում մթնոլորտը չի կայունանում: Բնակիչները նախկին բողոքի ալիքից զատ նաև ստորագրահավաք են կազմակերպել՝ պահանջելով Երանոսյանի քրոջ որդու՝ Ջրառատի ՀՀԿ-ական համայնքապետ Սամվել Գալստյանի հրաժարականը: Նախ նշենք՝ վերջին տարիներին Ջրառատ համայնքում տեղի ունեցող արյունալի դեպքերի ու ծեծկռտուքների գլխավոր մասնակիցները, ըստ մամուլում շրջանառվող տեսանյութերի և հրապարակումների՝ Լյովա Երանոսյանն է, եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը եւ Սամվել Գալստյանը: Հայտնի միջադեպերից մեկը 2017թ ԱԺ ընտրություններից առաջ ՕՐՕ դաշինքի անդամների, Լեռնիկ Երանոսյանի, Սամվել Գալստյանի և Մելքոնյանների ընտանիքի անդամների միջև կատարվածն էր, երբ գործի էին դրվել ատրճանակներ ու մետաղյա իրեր: Բնակիչները բողոքում են Գալստյանի ղեկավարման կարգից, Լյովա Երանոսյանի հետ անմիջական կապից ու վերջինիս «ստվերի ներքո» կատարած գործողություններից. արդեն իսկ շուրջ 2000 ստորագրություն է հավաքվել: Սակայն Ջրառատի համայնքապետը ոչ մի պարագայում չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել: «Ես իմ առջև դրված պարտականությունները առավելագույնս կատարում եմ և հրաժարական տալու պատճառ չեմ տեսնում: Ես ևս այս գյուղի բնակիչ եմ և նույնկերպ մտահոգվում եմ համայնքի համար, ավելին՝ ինձ փոխանցել են, որ այդ ստորագրահավաքի մեծ մասը կեղծ է, ինչ-որ մեկը շրջում է տներով և կեղծ ստորագրություններ է հավաքում: Ես դրանց չեմ հավատում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սամվել Գալստյանը և հավելեց, որ խիստ կասկածում է այդ ստորագրությունների կեսից ավելիի իրական լինելուն: Այն դիտարկմանը, թե բնակիչներն անընդհատ շեշտում են Երանոսյանների վատ համբավի, նրանց հետ մի շարք հանցավոր համագործակցությունների մասին, Ջրառատի համայնքապետը հերքեց՝ վստահեցնելով, որ Լյովա Երանոսյանի ընտանիքին բոլորը հարգում և սիրում են: «Դա պարզապես առիթ է նրանց համար: Լյովա և Լեռնիկ Երանոսյաններին բոլորն էլ շատ լավ ճանաչում, հարգում ու սիրում են: Ես անհեթեթություն եմ համարում իմ որևէ գործունեությունը նրանց անվան հետ կապելը: Ես հրաժարական չեմ տալու»,- հավելեց Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը: Հիշեցնենք, որ Գալստյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2021 թվականին:

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am