Որդեգրման գործընթացում գործ ունենք մաֆիայի հետ.Արարատ Միրզոյանը կքանդի՞ կծիկը

«Գործող ընթացակարգերի պայմաններում երեխա որդեգրել ցանկացող անձինք տեղեկատվությունն ստանում են մարզպետարաններից եւ այստեղ մենք շատ բողոքներ ունենք:  Այդ տեղեկատվությունը հասանելի է միայն մարզպետարանների այդ ստորաբաժանումների միջոցով: Ով կարողանում է շուտ տեղեկատվություն ստանալ այդ երեխաների մասին, իրենք առաջինն են ներկայացնում երեխայի հետ հանդիպելու դիմումը: Ըստ կառավարության որոշման նախապատվությունը տրվում է նրան, ով առաջինն է դիմումը ներկայացրել»,-կառավարության նիստի ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը: «Այսինքն մենք չունե՞նք ցանկ որդեգրել ցանկացող ընտանիքների»,-հետաքրքվեց  Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ,ինչին փոխնախարարը պատասխանեց. «Առաջին քայլն այն է, որ ընտանիքը դիմում է իր բնակության վայրի մարզպետարան կամ Երեւանի քաղաքապետարան, սահմանված փաստաթղթերի ցանկը ներկայացնում է եւ եթե ստանում է դրական եզրակացություն, ապա հաշվառվում է որպես որդեգրել ցանկացող անձ: Հետո այդ ամենը փոխանցվում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Ներկայումս մենք 300 երեխա ունենք որդեգրչման ենթակա եւ մոտ 140 ընտանիք ցանկացել է երեխա որդեգրել եւ 47 օտարերկրացիների ընտանիքներ: Խնդիրն այն է, որ այդ երեխաները հիմնականում հաշմանդամություն ունեցող երեխաներ են, իսկ որպես կանոն հատկապես տեղացի ծնողները ցանկանում են առողջ երեխա որդեգրել»: «Հենց որ առողջ երեխա է հայտնվում մեր բազաներում, ով առաջինը դիմում գրում է, իրենց էլ տրվում է նախապատվությունը:Եթե ծնողները հրաժարվել են երեխայից, երեխան հաշվառվում է որպես որդեգրման ենթակա: Մենք մանկատներում ունենք երեխաներ, որոնց ծնողները չեն հրաժարվել իրենց ծնողական իրավունքներից, նրանց որդեգրման ենթակա չեն: Նախապատվությունը տրվում է տեղացի ծնողներին, բայց երեք ամիս անց, տեղեկատվությունը փոխանցվում է նաեւ դուրս»,-ասաց Արսեն Մանուկյանը: Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք այստեղ գործ ունենք ոչ թե զուտ կոռուպցիայի, այլ մաֆիայի հետ: Ես վերջին ամիսներին փորձել եմ համառորեն այդ կծիկը քանդել, շարունակաբար ունեցել եմ զգացողություն, որ ինչ-որ բան այն չէ, որ շատ մոտ է ամեն բան բացահայտվելուն, բայց մինչեւ վերջ չեմ կարողացել արդյունք գրանցել: Ընդ որում, գումարները, որոնք սկսվում են մանկատներում, շարունակվում այլ մարմիններում, այսբերգի գագաթն է»:  

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am