«Հանրային հեռարձակումը կարգի բերելու ժամանակը եկավ...». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային հեռարձակումը կարգի բերելու ժամանակը եկավ... Մարտի 1-ին լրանում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը: Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով սահմանված է 6 տարի: Խորհրդի անդամները 5-ն են, ստորև ներկայացնում եմ նրանց վերջին նշանակումների և լիազորությունների ավարտի ժամկետները: Ռուբեն Ջաղինյան - (01.03.2013-01.03.2019) Նառա Շլեպչյան - (12.04.2017-12.04.2023) Ստեփան Զաքարյան - (12.03..2015-12.03.2021) Լևոն Գալստյան - (31.10.2016-31.10.2022) Մերուժան Տեր-Գուլանյան - (12.04.2017-12.04.2023) Այս խորհուրդը Հայաստանի հանրային հեռարձակող համակարգի գլխավոր կառավարող մարմինն է: Խորհրդի ենթակայությամբ գործում են հետևյալ հիմնարկները. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ («Հ1»), «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ, «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ, «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ, «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ («Շողակաթ»): Անշուշտ մեզնից յուրաքանչյուրն իր գնահատականն ունի հանրային հեռարձակողի գործունեությանը: Ես իմն ունեմ և բազմիցս խոսել եմ այդ մասին: Խորհուրդը և դրա համակարգում գործող ԶԼՄ-ները երբեք հանրային չեն եղել, շարունակ սպասարկել են պետական իշխանության տեղեկատվական, քարոզչական կարիքները, այդ քարոզչական գերագույն կարիքը եղել է իշխանությունը պահելը և/կամ վերարտադրվելը: Այս խորհուրդը` իր բոլոր նախկին կազմերով պետական բյուջեի միջոցները և գովազդային եկամուտները ծախսելով Հայաստանի գլխավոր պաշտոնյաների կամ իշխանության թեկնածուների գովքն է արել, բազմակարծություն և հանրային իրական բանավեճ չի ապահովել, ընդդիմության նվաստացման և իշխանությունների հանդեպ քննադատական հայացք ունեցող գործիչների վարկաբեկման քաղաքականություն է վարել պարբերաբար, երբեմն ներհասարակական թշնամանք հրահրել ու ատելություն սերմանել մեզանում: Անշուշտ հանրային հեռարձակողներից Հանրային ռադիոն որոշ չափով տարբերվել է Հ1-ից, բայց այդ տարբերությունն անհնար է որակել որպես բազմակարծության ապահովում: Վերջին ամիսներին, միմիայն հեղափոխության բերումով հանրային հեռարձակողի ծրագրային քաղաքականությունը մասնակիորեն վերանայվեց, որոշ հաղորդումներ որակական փոփոխության ենթարկվեցին, նոր հաղորդաշարեր բացվեցին, սակայն այս ամենը չի կարող արդարացնել կամ մաքրագրել այն խայտառակ աշխատանքը, որ տեսել ենք մեկուկես տասնամյակից ավելի: Ոչ խորհուրդը, ոչ նախագահը, ոչ անդամները, ոչ Հ1-ի տնօրինությունը դեռ ներողություն չեն հայցել հանրությունից իրենց վարած խայտառակ լրատվական քաղաքականության և հանրությանը հասցված անչափելի վնասի համար: Կարծում եմ, որ եթե Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը աշխատեր հանուն հանրային և ոչ թե իշխանության շահի, մենք շատ ավելի վաղ կունենայինք որակյալ ընտրություններ և, գուցե, հեղափոխության կարիք չլիներ: Անցած ամիսների ընթացքում բազմաթիվ հասարակական գործիչներ և կազմակերպություններ մի քանի անգամ հրապարակային կոչեր հղեցին այս խորհրդին՝ հրաժարական տալ և նոր խորհուրդ կազմելու հնարավորություն ընձեռել: Ցանկության դեպքում այս անդամները նույնպես կարող են մասնակցել այդ մրցույթներին, եթե համարում են, որ ինչ-որ բան թերի են արել և դեռ կարող են հանրային հեռարձակողին օգուտ տալ: Այդ կոչերը, ցավոք, չեն ընկալվել ըստ էության, անտեսվել են կամ մերժվել, գուցե այս մարդկանց թվացել է, թե իրենց քննադատողները կամենում են իրենց փոխարեն աշխատել խորհրդի կազմում և աշխատավարձ ստանալ պետական բյուջեից: Այժմ, օգտվելով առիթից, որ այսպես թե այնպես, ժամանակի բերումով ՀՀՌԽ նախագահ Ռ. Ջաղինյանի լիազորությունները դադարում են, նորից կոչ եմ անում խորհրդի մյուս չորս անդամներին՝ հրաժարական տալ, հեռանալ նրա հետ և հնարավորություն ընձեռել՝ նոր կազմ ձևավորելու: Ակնկալիքս այն է, որ ի վերջո կհաջողվի միմիայն հանրային շահն սպասարկող հանրային հեռարձակող ունենալ: Այս կոչը հերթական անգամ անտեսելու դեպքում առաջիկայում կունենանք խորհրդի միայն մեկ անդամի թափուր տեղի համար անցկացվելիք ընտրություն և նշանակում, իսկ բոլորի հրաժարականի դեպքում հինգ անդամների տեղերի համար մրցույթ կլինի և հնարավոր կլինի ձևավորել Հանրային հեռուստառադիոընկերության նոր խորհուրդ: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր անդամներին այսուհետ ընտրելու և ՀՀ վարչապետին հաստատման է ներկայացնելու հատուկ հանձնաժողովը, որը ձևավորվել է 2018-ին ու բաղկացած է հինգ հոգուց: Ահա կազմը` Համլետ Գասպարյան, հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Սաթիկ Սեյրանյան, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ, Հովհաննես Հովհաննիսյան, ՀՀ ԿԳ փոխնախարար, շուտով՝ ՀՀ պատգամավոր, (Նազենի Ղարիբյան, ՀՀ մշակույթի փոխնախարար,. ինքնաբացարկ է հայտարարել, մշակույթի նախարարությունը առաջարկել է փոխնախարար Տիգրան Գալստյանի թեկնածությունը) Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ (Թյուրիմացությունից խուսափելու համար ավելացնեմ, որ ես որևէ հավակնություն չունեմ մրցույթին մասնակցելու)»:

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am