Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին գումարումների ԱԺ պատգամավորների մանդատները առանց հավելյալ հանդիսավորութան վերցվում էին ԿԸՀ-ում: Որքան էլ շատերիս համար տհաճ էր, որ մանդատները տրվեին ընտրակեղծիքները օրինականացնող ԿԸՀ անդամների կողմից, դա այդպես էր: Երդման տեքստը արտասանվում էր ԱԺ նիստում: Հիշում եմ, որ Ժառանգության պատգամավորներով այդ մանդատները ստացանք մեր ուզած օրը /ոչ այն օրը, երբ մյուսներն էի ստանում/, ԿԸՀ շատ սովորական աշխատակիցների կողմից, ոչ Մուկուչանի ձեռամբ: Հիմա եթե «Իմ քայլ»-ն այս անհասկանալի ու պաթոսային ծիսակարգը անում է՝ խուսափելու համար, որ Մուկուչյանի ձեռից չվերցնեն մանդատները, ապա պարտավոր էին նրանից ազատվել ընտրություններից առաջ: Իսկ եթե դա չէ այս անհասկանալի արարողության իմաստը, ապա, կներեք, լուրջ չէ: Ինչ ասեմ, դուք եք անլրջացնում շատ բան, ոչ թե մենք... Լրիվ մի պաթոս»:
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը