Կառավարության շենքի մոտ կայանված «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակների գողության դեպքը բացահայտվել է/տեսանյութ/

Հունվարի լույս 7-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի սպասարկման տարածքում «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակների գողության դեպք արձանագրվեց։ Խոսքն այս մեքենայի մասին է։ Դեպքի վայրը Մելիք-Ադամյան փողոցում է։ Գողությունը կատարվել է 4-ն անց 50-ի սահմաններում։ Դիմակավորված անձինք տեխնիկական միջոցներով, մասնավորապես` երկաթե իրերով, վայրկյանների ընթացքում հանել են մեքենայի լուսարձակներն ու փախել։ Տուժողին պատճառվել է զգալի չափերի՝ 480.000 հազար դրամի, նյութական վնաս։ Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվեց քրեական գործ։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ գողությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Մշակվեց բացահայտման միջոցառումների ծրագիր, որի իրականացմանը ներգրավվեցին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվեց բավական օպերատիվ։ Նախ պարզվեց, որ լուսարձակները գողացած անձինք Մելիք-Ադամյան փողոցից շարժվել են Տիգրան Մեծի պողոտայի կողմ։ Այստեղ տեսնելով գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող պարեկային ավտոմեքենա՝ թաքնվել են աղբամանների հետևում։ Մեքենայի հեռանալուն պես գողոնը թողել են աղբամանների մոտ ու շարժվել Մհեր Մկրտչյան փողոցի ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց վերադարձել են, վերցրել լուսարձակներն ու Հանրապետության փողոցով հեռացել։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները վերականգնեցին ոչ միայն դեպքի վայրում և հարակից տարածքում նրանց շարժը, այլև օպերատիվ ճանապարհով պարզեցին, թե Հանրապետության փողոցով ուր են գնացել։ Կազմակերպվեցին գիշերային դարանակալումներ։ Ոստիկանները հետևողական աշխատանքի արդյունքում հետքը գտան։ Գողության հաջորդ օրը դիմակավորված անձանց ինքնությունը հայտնի էր։ Նրանց հայտնաբերման գործընթացը ևս կարճ տևեց։ Արդեն հունվարի լույս 9-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, նրանցից Արթուր Մեժլումյանը հայտնաբերվեց Երևանի Մելքումովի և Գևորգ Չաուշի փողոցների խաչմերուկում ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Արարատի մարզի Սուրենավան գյուղում հաշվառված, 31-ամյա Մեժլումյանը տվեց ինքնախոստովանական ցուցմունք։ Ժամեր անց մայրաքաղաքի շինարարների փողոցում հայտնաբերվեց ու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց նաև մյուսը՝ Կապանում հաշվառված 29-ամյա Համազասպ Պետրոսյանը։ Հայտնաբերվեցին նաև գողացված լուսարձակները, որոնք թաքցված էին Նորագավիթի 1-ին փողոցով անցնող երկաթուղու հարևանությամբ։ Առգրավվել ու փաթեթավորվել է նաև երկաթե իր, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Ի դեպ, բերման ենթարկվածներից Արթուր Մեժլումյանի խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, որը ևս առգրավվել ու փաթեթավորվել է՝ փորձաքննության համար։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործը, Արթուր Մեժլումյանն ու Համազասպ Պետրոսյանը ներկայացվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Կատարվածի մանրամասները նախաքննությամբ պարզվում են։ *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am