Նախագահի աշխատակազմի որոշ վարչությունների պետերի թափուր պաշտոններն առայժմ համալրած չեն.պարզաբանում

Ի պատասխան «Հրապարակի» թղթակցի հարցմանը, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանում են ներկայացրել․ «2018 թվականի մայիսի 17-ին «www.president.am» և «careercenter.am» կայքերում հրապարակվել են հայտարարություններ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմում քաղաքացիական ծառայության 23 թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասին: Արդյունքում Աշխատակազմն ստացել է շուրջ 7000 դիմում: Թափուր պաշտոնների համալրման գործընթացն իրականացնելու համար ստեղծվել էր անկախ փորձագետներից կազմված մասնագիտական խումբ: Վերջինս իր գործունեությունը ծավալել է Աշխատակազմի ղեկավարի հրամանով հաստատված աշխատանքային ծրագրին և ժամանակացույցին համապատասխան: Դիմորդների ընտրության գործընթացը բաղկացած է եղել երեք փուլից՝ դիմորդների անձնական տվյալների (СV)  մուտքագրում, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանության ստուգման հիման վրա թեստավորում և հարցարզույց: Վերը նշված փուլերը հաղթահարելուց հետո՝ յուրաքանչյուր պաշտոնի համար կազմվել  է 5-7 թեկնածուից բաղկացած   կարճ ցուցակ, որից հետո  Հանրապետության նախագահի աշխատակազմում  կազմակերպվել է հարցազրույց նշված թեկնածուների հետ, և կոնկրետ պաշտոնի համալրման վերաբերյալ համապատասխան որոշում է կայացվել:

Գործընթացն ավարտվել է 2018 թվականի հոկտեմբերի 22-ին, որի արդյունքում համալրվել է 9 պաշտոն: Ի դեպ, Աշխատակազմում ստեղծվել է ընտրության փուլերին մասնակցած և որևէ պաշտոնում չնշանակված անձանց տվյալների շտեմարան, որը հետագայում կծառայի Աշխատակազմում առկա այլ թափուր պաշտոնների համալրման համար: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում վերջին փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո,  ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշմամբ իրավական ուժ է ստացել պետական մարմինների կայքերում թափուր պաշտոնների համալրման  մասին հայտարարությունները հրապարակելու պահանջը: Հանրապետության նախագահի աշխատակազմը շարունակում է բաց ու թափանցիկ իրականացնել քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման գործընթացը՝ պարբերաբար հայտարարություններ տեղադրելով «www.president.am» կայքում: Տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի արարողակարգի և արտաքին կապերի վարչությունների պետերի թափուր պաշտոններն առայժմ համալրված չեն: Հանրապետության նախագահը դեռևս 2018թ.  հունիսին ՀՀ կառավարությանն առաջարկել է շրջանառել «Դիվանագիտական ծառայության  մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություն¬ներ կատարելու մաիսն» ՀՀ օրենքի նախագիծը (ներկայումս այն  գտնվում է շրջանառության մեջ), որով կվերացվի Հանրապետության նախագահի աշխատակազմի  պաշտոնների համալրման հարցում եղած օրենսդրական սահամանափակումը և հնարավորություն կընձեռվի, որպեսզի դիվանագիտական ծառայողները ևս  կարողանան պաշտոններ զբաղեցնել Հանրապետության նախագահի աշխատակազմում: Ի դեպ, օրենսդրական այս սահմանափակումը չի տարածվում պետական այլ մարմինների վրա: Ներկայումս Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցների ընդհանուր թիվը 108 է: Շենքային պայմանների բարելավումից հետո նախատեսվում է համալրել նաև մնացած թափուր հաստիքները»:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am