Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանը նշանակվել է ռուսական թատրոնի տնօրեն՝ փոխարինելով Ֆրեդ Դավթյանին, այս մասին Aysor.am-ը տեղեկացավ թատրոնի մամուլի ծառայության հրապարակումից:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման որոշումը կայարցել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Աշխատակազմին այդ մասին հայտնել է մշակույթի փոխնախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը։
Նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։
«Ըստ Ն. Ղարիբյանի՝ 2018թ․ դեկտեմբերի 30-ին լրացել էր Ֆ․ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը, ու համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլոր ՊՈԱԿ-ներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նոր անձինք են, սակայն սա չի նշանակում, որ նախկին տնօրեններն այլևս իրավունք չունեն մասնակցելու հայտարարված մրցույթին», - նշված է հրապարակման մեջ:
Ն․Ղարիբյանը շնորհակալություն է հայտնել Ֆ․ Դավթյանին երկարամյա և արդյունավետ գործունեության համար։
Ֆրեդերիկ Դավթյանը թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից։ Որպես դերասան թատրոնում աշխատանքի է անցել 1993 թվականից։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը