ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին.Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս տեմպերով ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իշխանափոխությունից հետո բախվել է ոչ միայն կիրակման և բարեփոխումների իրականացման լրջագույն մարտահրավերներին, այլև Նիկոլ Փաշինյանի օրոք, ցավոք, տեսանելի կերպով կորցնում է իր քաղաքական նշանակությունն ու արժեքը: Համաձայնագրի լիարժեք քաղաքական իմաստն ու կշիռը, նրա դիվանագիտական թագը համաձայնագրի վերջնական և լիարժեք վավերացումն է, ինչի համար համաձայնագիրը նախ պետք է վավերացվի ԵՄ անդամ պետությունների ազգային մակարդակով, իսկ վերջում Եվրոպական խորհրդարանի կողմից: Հիշեցնեմ, սակայն, որ համաձայնագիրն այս պահին, ստորագրումից մեկ տարի անց, վավերացրել է ընդամները ԵՄ անդամ 9 երկիր 28-ից (Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, ՄԹ, Ռումինիա և Դանիա ): Դեռևս մինչև իշխանափոխություն մենք խնդիր էինք դրել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացվի 1.5-2 տարվա ընթացքում: Ակնհայտ է սակայն, որ այդ աշխատանքը ամբողջությամբ բարձիթողի վիճակում է: Համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ԵՄ ծանրքաշայինները՝ Գերմանիան և Ֆրանսիան, անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնոմոռաց պարերից ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Արդեն ակնհայտ է նաև, որ Եվրոպական խորհրդարանի գործող գումարման ընթացքում համաձայնագրի վերջնական վավերացումը տեղի չի ունենա, քանի որ այս տարի մայիսի 23-26 տեղի են ունենալու ԵԽ նոր ընտրություններ: Թե որքանով նոր Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական հանձնաժողովը կկարևորեն Հայաստանի հետ համաձայնագիրը կախված է լինելու ընտրությւոնների արդյուքներից, հետընտրական դասավորումնրեից, եվրոպական ինստիտուտների կազմի վերադասավորումներից և , իհարկե, Հայաստանի կառավարության նպատակային, պրոֆեսիոնալ և արդյունավետ աշխատանքից: Որպեսզի մինչև տարեվերջ համաձայնագիրը վավերացվի անհրաժեշտ կլինի՝ 1. Արագացնել ռատիֆիկացիայի գործընթացը մնացած 19 երկրներում 2. Եվրոպական ընտրություններից առաջ մաքսիմալ դրական ազդակներ ուղարկել Բրյուսել

3. Արագացնել երկրի ներսում համաձայնագրի իրականացման գործընթացը՝ ըստ ոլորտների ձեռնամուխ լինելով իրական բարեփոխումներին։ 4. Առավելագույն չափով օգտագործել խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը։ 5. Եվրոպական ընտրություններից հետո արագ կապ հաստատել ԵՄ նոր ղեկավար վերնախավի հետ, փորձելով առաջ տանել “հայկական դոսյեն”։ Ի մի բերելով առկա խնդիրները և նոր իշխանությունների կարողությունները, սխալված լինելու ցանկությամբ, ստիպված եմ անել հոռետեսական կանխատեսում առ այն, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի վավերացվի 2019 թվականի ընթացքում: (շարունակելի)»։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am