«Նոր Հայաստան, սեր ու համերաշխություն գոռալով արյունոտ ձեռքերը չեն մաքրվում…». Իոսիֆ Աղաջանովի հայր

22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր Հայաստան, սեր ու համերաշխություն գոռալով արյունոտ ձեռքերը չեն մաքրվում… Հարգելի ընթերցող, արդեն 23-րդ Ամանորն ենք դիմավորում առանց որդուս… առանց լուսավոր մի երիտասարդի, ով այս կյանքում միայն 19 ամանոր դիմավորեց… ով սիրում ու սիրված էր, ով ապրում ու ապրեցնում էր, ով դեռ ով գիտի ինչքան երազներ ուներ այս կյանքում…բայց… Ամեն ինչ կտայի, որ մարդասպան, իսկ հիմա «սեր ու համերաշխություն» գոռացող Մհեր Ենոքյանը հանդիպած չլիներ որդուս… ամեն ինչ կտայի, որ հիմա ստիպված չլինեի թղթին տալ ինչ մտածում եմ… Հիմա ստիպված եմ գրել… ստիպված եմ հանուն արդարության ու որդուս պայծառ հիշատակի անդրադառնալ «ՍԵՐ ու ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ» գոռացող մարդասպանի մեզ ուղղված հրապարակային խոսքին, խոսք, որում ստոր սուտն է գերակշռում, խոսք, որին «բռավո» է գոռում հասարակության մի զանգված… Անկեղծ չեմ հասկանում. իմ միտքն ի զորու չէ հասկանալ, թե մարդասպանին հրապարակային «բռավո» գոռալուց և ստոր ստեր պարունակող հոդվածների տակ մեկնաբանություններ անելուց առաջ ինչ են մտածում մարդիկ… արդյոք նրանք մտածում են այն մասին, թե ինչ կզգային իրենք, երբ մհերներն իրենց հարազատի պարանոցը կտրեին, որից հետո բարձր, շատ բարձր սեր ու համերաշխություն գոռային, արդարությունից ու արդարադատությունից խոսեին, արդյոք նրանք երբևէ մտածում են այն մասին, թե ինչ ենք զգում մենք իրենց «բռավոները» կարդալիս… Միթե մեր հասարակությունում դեռ կան այնպիսինները… Բանը նրան է հասել, որ արդեն մեզ` Աղաջանովներիս մտավորականի ընտանիքին ստոր կերպով զրպարտում են, թե

  • իբրև մենք իշխանություններին պատվեր ենք տվել Մհեր Ենոքյանին մահապատժի դատապարտելու,
  •  իբրև մենք նորմալ տպավորություններ ունենք որդուս սպանության մեջ մեղադրվող մյուս մարդասպան Արամ Հարությունյանից, իբրև մենք խնայում ենք նրան, «փայփայում»,
  •  իբրև մենք փորձում ենք գումարով հաղորդում պատվիրել Մհեր Ենոքյանի դեմ և սևացնել նրան,
  •  իբրև մենք տարիներ շարունակ լուրեր ենք տարածում, թե մասնատել են որդուս մարմինը… և այսպես շարունակ…
Ստոր ստերի շարան… ստեր, որոնց հիման վրա փորձ է արվում հասարակական կարծիք ու ճնշում ձևավորել… մտնել գործից անտեղյակ մարդկանց հոգիներ ու զոհ երևալ… …որ ողջամիտ մարդը կհավատա այս ստերին, որ ողջամիտ մարդը կհավատա նրան, որ աշխարհում կարող է լինել մի բանական մարդ, ով իր որդուն սպանողի հասցեին ունակ է գովեստի խոսքեր ասել… և ինչ է նշանակում գումարով հաղորդում պատվիրել…ում դեմ, ինչի համար…արդարադատությունն իր խոսքը վաղուց ասել է և ինչպես ցույց են տալիս հարցի շուրջ հանրային հարթակում ծավալվող իրադարձությունները` մենք չենք պատվերների ու ֆեյքերի վարպետնները և պետք չէ նրանց իսկ փնտրողից հեռու փնտրել… Մտածում եմ հիմա. ինչ էլ ջանասեր են զբաղվում մարդասպանին հրեշտակ ներկայացնելու փիառով… և ում է դա պետք. անձնական, թե խմբային շահեր կան այստեղ… իսկ միգուցե այլ… Մարդասպան Մհերն արդեն սեր ու համերաշխություն գոռալով ու կուրծք ծեծելով է շարունակում մեղանչել Աղաջանովներիս դեմ… Մարդասպան Մհերն է խոսում սիրուց, այն նույն մարդասպանը, ով սպանեց մեր սերը, սպանեց մեր որդուն… համերաշխությունից խոսում է մեկը, ով մինչ օրս հրապարակային ստեր է հրամցնում` մտավորականի ընտանիքիս զրպարտելով ու մեղադրելով տարբեր խարդավանքների մեջ… Սեր ու համերաշխություն գոռալով չի կարելի սգավոր մարդկանց առջև մեղանչել, սեր գոռալով` սիրող չես դառնա, համերաշխություն գառալով` հանդուրժող… ստոր փորձեր են սրտաճմլիկ հոդվածներ գրելով զոհ երևալը, սպանելուց հետո արդարությունից խոսելը… Մի օր զղջումի խոսք չարտասանած մարդասպանն է սիրուց խոսում… համերաշխության խրատ տալիս, պետական մակարդակով ներման սպասում… Մենք քեզ չենք ներել` Աստծուց ներում կհայցես…»:

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Թեժ հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և Արարատ Միրզոյանի միջև․ «Զանգի Պապիկյանին․․․» (video) Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքից հետո բախվել է հրշեջ մեքենային. վիրավորներ կան #ՈՒՂԻՂ․ 4 պատերազմ բերած Նիկոլն ընկնավորվել է թվերից․ 5-րդ պատերազմն է բերում․ Հայկ Նահապետյան (video) Երևանում մարտի 23-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Աբովյանում «Kia»-ն կողաշրջվել է. կա 1 զnh, 3 վիրավnր․ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը Նորմալ պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե լայվեր, այլ հրաժարական «Ապուշ կառավարում ես տարել, պատերազմը պարտվել ես»․ Ռոբերտ Քոչարյանի կոշտ խոսքը (video) Իսրայելը վաղ առավոտյան լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Թեհրանին Ի՞նչ նպատակ է հետապնդում, ավելի ստույգ՝ հանձնարարություն է կատարում Փաշինյանը Կանանց իրավունքների պաշտպաններ, ամոթ ձեզ Իրանը գործի է դրել Իսպանիայի վարչապետի նկարով հրթիռներ․ Մերձավոր Արևելքում թեժ է Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Իրանը լիովին կոչնչացվի, և դա հիանալի կլինի․ Թրամփ ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը Երեկվա մետրոպոլիտենի միջադեպը առաջինը չէր, և մեծ է իմ անհանգստությունը, որ վերջինը չէ․ Վարդանյան Լարված իրավիճակ․ Փաշինյանը վիճեց քաղաքացու հետ (video) Բունկերի մա՛րդ, քո պատասխանը լսի՛ր․ Նարեկ Կարապետյան (video) Փաստաբան Հարություն Հարությունյանը Դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել Բուժաշխատողի անզգուշությունը՝ զինծառայողի մահվան պատճառ. գործը դատարանում է․ ՔԿ «Հարված Փաշինյանի դեմքին»․ Ե՞րբ կհնչի սուլիչը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի սկանդալի մեջ է․ նորից պատերազմ է բերում հայ ժողովրդի գլխին․ Արամ Սարգսյան (video) Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար Վալոդյա Գրիգորյանի սպանության ամբողջական բացահայտումը մեր առաջնային օրակարգերից է․ «Ապրելու երկիր» Հայաստանյան իշխանությունը տեղեկատվական բլոկադան ճեղքելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am