Կարագանդայի միջադեպն ու դրա սպառնալիքները

«Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Վահե Ղուկասյանի հոդվածը՝ «Կարագանդայի միջադեպն ու դրա սպառնալիքները» թեմայով. «Ամանորյա գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի արձագանքները թեև մարում են, այնուամենայնիվ, տեղի ունեցածն արժանի է ավելի մանրամասն ուսումնասիրության, քանի որ խոսքը գնում է Հայաստանի հետ նույն ինտեգրացիոն համակարգերում գտնվող երկրի և այդ երկրի հայ համայնքի մասին։ Միջադեպը Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի ռեստորաններից մեկի մոտ տեղի է ունեցել մոտ 30 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը հոսպիտալացվել են։ Ծեծկռտուքին մասնակցել են հայեր, որոնցից կալանավորվել են երկուսը՝ Թորգոմ և Սոխակ Մալխասյանները, իսկ ևս մեկը՝ Նարեկ Գուրուրյանը, հետախուզման մեջ է։ Բացի հայերից, միջադեպից հետո կալանավորվել է նաև մեկ ղազախ։ Չնայած նրան, որ Կարագանդայի քաղաքային իշխանությունները և ոստիկանությունը հայտարարում են, որ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, այնուամենայնիվ, տարածվում են տեղեկություններ, թե ծեծկռտուքն ու սպանությունը տեղի են ունեցել ազգային հողի վրա, որի մասին պնդումները հատկապես շատ շրջանառվում են Вконтакте սոցիալական ցանցում։ Այս առիթով հունվարի 3-ին Կարագանդայի մարզի դատախազությունը հայտարարել է, որ առանձին անձինք փորձում են միջադեպն օգտագործելով սադրել քաղաքացիներին և դրդել ապօրինի գործողությունների։ Հունվարի 6-ին Կարագանդայի ոստիկանության առջև տեղի է ունենում ակցիա՝ հետաքննության մասին մանրամասներ տրամադրելու պահանջով, իսկ Կարագանդայի մարզի դատախազությունը հետաքննություն է սկսում՝ ազգամիջյան խտրականություն հարուցելու գործով։ Հայկական արձագանքը Հունվարի 3-ին միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածում Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը՝ ցավակցություն հայտնելով զոհվածի հարազատներին։ Հաղորդագրությունում դիվանագիտական ներկայացուցչությունը հույս է հայտնում, որ զանգվածային լրատվության միջոցները զերծ կմնան սոցցանցերում շրջանառվող կեղծ տեղեկությունները տարածելուց։ Նշվում է նաև, որ Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ավանդաբար տիրում է ազգամիջյան համերաշխություն և բացառիկ հանդուրժողականություն ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հատուկ հայտարարությամբ է հանդես գալիս նաև Կարագանդայի հայ համայնքի ներկայացուցիչ, Կարագանդայի Հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Նավասարդյանը, որը ևս ցավակցություն է հայտնում զոհվածի հարազատներին։ Հունվարի 7-ին միջադեպին անդրադառնում է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որն ընդգծում է, որ միջադեպը չէր կարող ազգամիջյան բնույթ ունենալ, քանի որ ծեծկռտուքը նախաձեռնողների մեջ նաև ղազախներ են եղել։ Նիկոլ Փաշինյանը նույնպես իր ցավակցությունն է հայտնում զոհվածի հարազատներին։ Ստեղծված իրավիճակը Ղազախստանն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է, որի բնակչության ընդամենը շուրջ 60 տոկոսն են կազմում ղազախները։ Առավել մեծ էթնիկ խմբերից են ռուսները, ուզբեկները, ուկրաինացիները, ույգուրները, թաթարները, գերմանացիները, կորեացիները, թուրքերը, ադրբեջանցիները, բելառուսները, քրդերը, լեհերը և այլն։ Ազգամիջյան բախումները բացառելու և էթնիկ խմբերի շահերը պաշտպանելու համար Ղազախստանում դեռևս 2009 թվականին ընդունվել է Ազգային միասնության հայեցակարգ։ Ու թեև ազգային հողի վրա կոնֆլիկտներ այդ երկրում փաստացի տեղի չեն ունենում, այնուամենայնիվ, նման երևույթները կարող են լուրջ սպառնալիք հանդիսանալ Ղազախստանի ազգային անվտանգության համար։ Դրա վառ դրսևորումն է, թերևս, այն, որ Կարագանդայում տեղի ունեցած միջադեպից հետո՝ հունվարի 5-ին, ղազախական Սեմեյ քաղաքում մի խումբ անձինք ներխուժել էին ադրբեջանական «Բաքու» ռեստորան՝ փորձելով հաշվեհարդար տեսնել սպանված ղազախի համար։ Այս դեպքը ցույց է տալիս, որ Ղազախստանում ազգամիջյան բախումների որոշակի նախադրյալներ կան, որոնք կարող են զարգանալ սադրանքների հետևանքով։ Նշենք նաև, որ Կարագանդայում ոստիկանության առջև տեղի ունեցած ցույցը արդեն հասցրել է օգտագործվել ադրբեջանական քարոզչության կողմից։ Մասնավորապես, ադրբեջանական Vzglyad.az կայքը հունվարի 4-ին հայտարարել էր իբր «հայերի վայրագությունների» մասին, իսկ 1news.az կայքը, իր հերթին, հայտնել էր, թե Կարագանդայում տեղի ունեցած ցույցը եղել է «հայերի սանձարձակության» դեմ։ Novosti.az-ն էլ անհեթեթ հայտարարություն էր արել, թե իբր Ղազախստանում հայերը «անջատողական օջախ» են ստեղծել։ Վերը նշվածը, անշուշտ, պետք է նախ և առաջ արժանանա Ղազախստանի իշխանությունների պատշաճ գնահատականին, իսկ Հայաստանը եվրասիական կառույցներում իր գործընկերների հետ հարաբերություններում պետք է ուշադրություն հրավիրի այդ կառույցների հետ համագործակցել ցանկացող Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ գործողությունների վրա»։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am