Իրականում թավշյա բլեֆ

Բրիտանական Economist Intelligence Unit-ը հրապարակել է «Ժողովրդավարության համաթիվ-2018» (Democracy Index 2018) զեկույցը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին,- ֆեյսբուքի իր էջում գրում է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Հայաստանը, ըստ այդ զեկույցի, «թավշյա հեղափոխության» հետևանքով բարելավել է իր ցուցանիշը՝ 10 բալանոց սանդղակով 4.11-ից հասցնելով այն 4.79-ի: Սրա արդյունքում մեր երկիրը 111-րդ հորիզոնականից 103-րդն է տեղափոխվել: Իշխանական քարոզիչները փորձում են ներկայացնել այդ փաստը որպես խոշոր հաջողություն: Մի կողմ թողնելով նման հետազոտությունների իրական նպատակները, մեթոդաբանությունն ու քաղաքականացվածությունն, և ուսումնասիրոլով բուն զեկույցը, արձանագրեմ, որ՝ 1. Անգամ «թավշյա հեղափոխությանից» և «աշխարհի ամենալավ ընտրությունները» սղցնելուց հետո Հայաստանը մնացել է դասակարգման նույն՝ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ խմբում, ինչ 2017-ին էր: 2. Արևելյան Եվրոպայի ենթախմբում, որին պատկանում է նաև Հայաստանը, երկիրը մնացել է նույն 21-րդ հորիզոնականում, ինչ 2017-ին էր: 3. Քաղաքացիական ազատությունների ցուցանիշը ամբողջությամբ նույնն է, ինչ 2017-ին՝ 5.59 միավոր: 4. Ընտրական գործընթաց և բազմակարծություն ցուցանիշը աճել է 2017 թվականի համեմատ ընդամենը 0.42 միավորով, դառնալով 5.67, իսկ քաղաքական մասնակցությունը՝ 0.56-ով, հասնելով 5.56-ի: 5. Ամենամեծ առաջընթացը զեկույցի հեղինակները վերագրել են կառավարության գործունեություն ցուցանիշին, 2017-ի 2.86 միավորից այն հասցնելով 4.64-ի, այն դեպքում, որ իշխանափոխությունից հետո հայ հասարակության մեջ առկա մտահոգությունների և խնդիրների զգալի մասը կապված են հենց կառավարության բազմաթիվ անդամների անգործության, սիրողականության և անգրագիտության հետ: 6. Եվ վերջապես, զավեշտալի է, երբ Հայաստանի իշխանափոխության մասին զեկույցը մատնանշում է վերջին խորհրդարանական ընտրությունների մասնկացության "բարձր ցուցանիշը", այնինչ իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը, 2017-ի ընտրությունների մասնակիցների 60%-ը 2018-ին դարձել է 49%: Բոլոր դեպքերում, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ոչ միայն խորացրել է երկրի անվտանգային, արտաքին քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրները, այլև չի ուղեկցվել երկրի "ժողովրդավարական իմիջի" ամրապնդման շոշափելի և տեսանելի արդյուքներով: Դա էլ էր իրականում թավշյա բլեֆ»:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am