Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է զարմացնել. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է զարմացնելԲարձրագույն դատական խորհուրդը շարունակում է զարմացնել։ Գրառումս համարեք մասնագիտական, ոչ թե քաղաքական դիտարկում։ Այս հարցին չէի կարող չանդրադառնալ, հատկապես, որ այն հոգեհարազատ է իմ առաջիկա գործունեությանը: Բացի այդ, ես խորհրդարանում կողմ եմ քվեարկել ԲԴԽ անդամների թեկնածությանը, հետևաբար չեմ կարող նրանց գործունեությանը նաև այդ տեսանկյունից չմոտենալ: Դատավորների նշանակման եւ առաջխաղացմանը վերաբերող մի շարք միջազգային փաստաթղթերում ավելի քան հստակ է, որ դատավորների նշանակման համար պատասխանատու մարմինները, մեր դեպքում՝ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ներկայացնի, հրապարկի եւ գործադրի այնպիսի օբյեկտիվ չափանիշներ, որոնցով կապահովվեն դատավորների նշանակումը եւ առաջխաղացումը նրանց որակավորման, անաչառության, կարողությունների եւ արդյունավետության հիման վրա։ Մինչդեռ Խորհրդի վերջին որոշումները առաջացնում են մի շարք հարցեր, թե արդյոք այն գործում է այդ օբյեկտիվ չափանիշների հիման վրա, թե ոչ։ Ինձ համար առնվազն անհասկանալի է, թե ինչու չեն ընտրվում Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի եւ Թամարա Շաքարյանի նման պրոֆեսիոնալները։ Ինչքան էլ, որ որոշումները ընդունվեն խորհրդի անդամների ներքին համոզմունքի հիման վրա, ամեն դեպքում նաեւ հանրության մոտ չպետք է կասկածներ առաջանան, թե արդյոք պահպանվել են վերոգրյալ չափանիշները, թե ոչ։ Մասնագիտական հանրությունը շատ լավ գիտի ինչպես Խորհրդի կողմից հավանություն ստացած, այնպես էլ չստացած թեկնածուների կարողությունները։ Ինքս էլ ուշիուշով հետեւելու եմ թեկնածուների հետագա գործունեությանը եւ չեմ խորշելու հաջորդիվ անդրադառնալու նրանց գործունեությանը։ Այս պահին ես ուղղակի բարձրաձայնում եմ իմ եւ մասնագիտական հանրույթի շատ ներկայացուցիչների մտահոգությունները։ Եթե նույնիսկ վերացարկվենք կոնկրետ մարդկանցից եւ թեկնածուներից, հստակ չէ նաեւ այն, թե ինչպես է Խորհուրդը փակ գաղտնի քվեարկությունը մեկնաբանում այնպես, որ թեկնածուն չպետք է հնարավորություն ունենա իմանալ իրեն կողմ եւ դեմ քվեարկված ձայների ուղղակի քանակը։ Ու սա այն դեպքում, երբ օրինակ Դատական օրենսգիրքը ձայների հավասար բաշխման դեպքում նախատեսում է որոշակի իրավական հետեւանքներ։ Օրինակ՝ նշվում է, որ լրացուցիչ քվեարկության արդյունքներով ձայների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին: Այս պարագայում ստացվում է, որ հավասար ձայների թեկնածուն ի վերջո չի իմանում, թե արդյոք իր նկատմամբ վերոգրյալ կանոնը ճիշտ է կիրառվել, թե ոչ։ Իսկ կույր հավատ այս կառույցի ու նրա որոշումների նկատմամբ, ի դեպ ինչպես որևէ այլ կառույցի նկատմամբ վստահ եմ որևէ անձ չի կարող ունենալ: Հ.Գ. ԲԴԽ-ի իրական դերի, դատավորների կողմից այդ դերի ընկալման, հանրության կողմից ակնկալվող լուծումների բացակայության մասին՝ հաջորդիվ։  

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am