«Մի կողմից «դուխովներն» են, մյուս կողմից` «խելքովները». «կլասիկների» մասին չեմ էլ խոսում»

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում հասարակության բևեռացումը հասել է ծայրաստիճան լարվածության: Մի կողմից «դուխովներն» են, որոնց մոտ եթե ռիսկ անես որևէ, թեկուզ փոքրիկ, քննադատական խոսք ասել նոր իշխանության հասցեին, քեզ ուղղակի փրթիկ-փրթիկ կանեն, մյուս կողմից` «խելքովները», որոնք ոչ մի առիթ բաց չեն թողնում նոր իշխանության ցանկացած սխալ, սայթաքում աշխարհի վերջ ներկայացնելու, բամբասանքներ տարածելու, անառողջ կրքեր բորբոքելու և «դուխովների» սնանկությունը ցույց տալու համար: «Կլասիկների» մասին չեմ էլ խոսում, որովհետև դրանց ողջ գործունեության իմաստը եղել է մակաբուծելը ցանկացած իշխանության հաշվին, մի քանի տաքուկ տեղեր փախցնելն ու հարկատուներիս հաշվին ապրելը։ Ու այս գերտհաճ իրականության մեջ ցանկացած ռացիոնալ միտք, ուղիղ ասված խոսք փորձ է արվում տեղավորել այս անտրամաբանական «տրամաբանության» մեջ և մարդկանց դիրքավորել այս կամ այն ճամբարում: Ուզում եմ հատուկ շեշտել, որ ես երբեք չեմ եղել ու չեմ լինի ոչ «դուխով», ոչ էլ «խելքով», որովհետև մարդկային տեսակը շատ ավելի հարուստ ու արժանավայել որակներ ունի, քան պարզապես «դուխը» և մարդկային միտքը շատ ավելի լայնաշերտ է, քան «դուխ»-ին ժխտող «խելքը», (դե իսկ «կլասիկ» կոչումը գտել է իր արժանի տիրոջը` ի դեմս ՀՀԿ-light կուսակցության), ինչպես նաև ես երբեք չեմ լինի ոչ մի ճամբարում, որովհետև իմ միակ ճամբարն իմ երկիրն է: Կոչ եմ անում բոլորին վերջապես դուրս գալ այդ կաղապարներից և կենտրոնանալ ավելի կարևոր խնդիրների ու նրանց լուծման վրա: Կոչ եմ անում յուրաքանչյուրիս վերջապես հասկանալ, որ պետությունը մենք ենք, և պետականաշինությունը յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքն է` ամեն մեկինն իր տեղում: Ոչ ոք մեր փոխարեն միայնակ չի լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները, որքան էլ սիրված և լեգիտիմ լինի, եթե անգամ ունենա աշխարհի ամենապրոֆեսիոնալ թիմը: Դա նախևառաջ մեր պարտքն է ու մեր գործը»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am