Անջելինա Ջոլիի հոգածության ներքո

ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին շարունակում է հոգ տանել Լիբանանում ապաստանած սիրիացի փախստականների մասին, որոնց թիվն աստեղ ավելի քան 1,5 միլիոն է: Տեղատարափ անձրեւն ու պոռթկուն քամին չեն խանգարել նրան՝ ուղեւորվելու Բեքաայի հովտի Դաբագա շրջանում գտնվող սիրիացիների ճամբար, որտեղ ապաստան Է գտել 300 հազար մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հոլիվուդի նշանավոր դերասանուհու ժամանման պահին վրաններից շատերը հայտնվել Էին մինչեւ ծնկները հասնող ջրի մեջ: ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ Լիբանանում գտնվող փախստականների 79 տոկոսը կազմում են կանայք ու երեխաները: Դաբագայում Ջոլին մոտեցել է 38-ամյա Խուլյուդայի՝ չորս երեխաների մոր անկողնուն: Երբ սիրիուհին երեխաների հետ միասին, լքելով իր տունը, փախել է Հոմսի անվտանգ շրջաններ, դիպուկահարի  գնդակը դիպել է նրա ողնաշարին: Դերասանուհին համբերատար լսել է կաթվածահար վիճակում գտնվող այրուն եւ խոստացել է օգնել վիրահատման հարցում:    

  Ինչպես հայտնել է Ջոլին, փախստականների մեծ մասը երազում են վերադառնալ հայրենի օջախներ: «Նրանք մեծ հույս ունեն, որ երբեւիցե տեղի կունենա հայրենիքի հետ վերամիավորումը: Ես նրանց աչքերում տեսնում էի հույսի ցոլքեր»,-ասել է դերասանուհին:    
Լիբանանի ճամբարներում ապրելը դժվարութունների հետ է կապված, բայց այստեղ գոնե ինչ-որ չափով պարենամթերք է ստացվում եւ բուժօգնություն է ցուցաբերվում: Մի քանի շրջաններում երեխաները ուսումը շարունակելու հնարավորություն ունեն: Կառավարության որոշմամբ, պետական դպրոցներում նրանց ուսուցում Է կազմակերպվում երկրորդ հերթով: Ջոլին հատուկ ուշադրություն է դարձրել լիբանանցիների հյուրընկալության վրա: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լիբանանի ժողովրդին այն օգնության համար, որը նրանք ցուցաբերում են մեկ միլիոնից ավելի կյանքեր փրկելու գործում: Դյուրին չէ նման բեռ կրել այն երկրին, որտեղ փախստականների թվականակը հավասար է տեղի բնակության քառորդ մասին: Դա խոսում Է այն մասին, որ Լիբանանի ժողովրդն աչքի է ընկնում մեծ մարդասիրությամբ»,-նշել է դերասանուհին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am