Համաշխարհային վարկանշային աղյուսակներում տեղ գտած հարուստ և հայտնի հայերը

Ամենահարուստ ու հայտնի հայերը 2018-ի ընթացքում ընդգրկվել են համաշխարհային վարկանշային աղյուսակներում: Այս մասին գրում է Rusarminfo-ն՝ ներկայացնելով նրանցից մի քանիսին: Forbes բիզնես ամսագիրը հունվարին հրապարակել էր «Ռուսական անշարժ գույքի արքաներ 2018» վարկանիշը, որում ընդգրկվել են ռուսաստանաբնակ գործարարներ Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը և Գագիկ Ադիբեկյանը: «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ մարդկանց ցանկում, որը հրապարակել էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Կրեմլի զեկույցում»: Նույն ցանկում տեղ էր գտել նաև Ռուսաստանի «Մագնիտ» խոշորագույն մանրածախ ցանցի հիմնադիր, միլիարդատեր Սերգեյ Գալիցկին (իրական ազգանունը՝ Հարությունյան): Բացի դրանից, Forbes-ի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարներ 2018» ցանկում ընդգրկվել էր միանգամից 8 հայազգի գործարար՝ Սամվել Կարապետյանը, Սերգեյ Գալիցկին, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Յանը, Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները, Ալբերտ Ավդոլյանը և Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Օհանջանյանց): Forbes-ի «Միլիարդատերեր 2018» համաշխարհային վարկանիշում տեղ են գտել Սամվել Կարապետյանը, Սերգեյ Գալիցկին և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: 2018-ին ամերիկացի գործարար, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հանրությանն է ներկայացրել իր նոր Initialized.com նախագիծը՝ հայկական դրոշի գույներով: Անցյալ տարի նա ներկայացրել է նաև իր ստեղծած կոնյակը՝ «Շախմատ» ապրանքնաիշի ներքո: Հայտնի և հարուստ հայուհիների շարքում իր դիրքը շարունակում է պահպանել ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը: Նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Քարդաշյանը երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել ամենաազդեցիկ հայտնիների և ապրանքանիշերի վարկանշային ցանկում՝ ըստ Lyst.com-ի: Առաջին տեղը զբաղեցրել էր Քիմի կրտսեր քույրը՝ 20-ամյա Քայլի Ջենները՝ դառնալով ամենաերիտասարդ միլիարդատիրուհին աշխարհում:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am