Գալուստ Սահակյանը ոչ գույք ունի, ոչ էլ՝ փող, 7 տարվա ընթացքում միայն չոր աշխատավարձ և թոշակ է ստացել

Zham.am-ը շարունակում է ձեզ ներկայացնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը: Այս հրապարակմամբ ներկայացնում ենք Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի ունեցվածքը` ըստ բարձաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարգրի: Ըստ հայտարարագրի`  2017 թվականին Գալուստ Սահակյանն ունեցել է միայն եկամուտներ` 10 մլն 320 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից և կենսաթոշակից: 2017 թվականի պաշտոնի ստանձման հայտարարագրում ևս միայն եկամտային տվյալներ են գրանցված: 2017 թվականի մայիսի 23-ին ներկայացված հայտարարագրում Գալուստ Սահակյանը գրանցել է 5 մլն 305 հազար 50 դրամ եկամուտ, որը գոյացել է հետևյալ կերպ՝ 5 մլն 173 հազար 50 դրամ՝ աշխատանքի վարձատրություն, 132 հազար դրամ՝ կենսաթոշակ: 2016 թվականին ևս Գալուստ Սահակյանը միայն եկամուտ է գրանցել՝ 10 մլն 951 հազար 620 դրամ, որը գոյացել է հետևյալ կերպ 10 մլն 552 հազար 20 դրամ՝ աշխատանքի վարձատրություն, 399 հազար 600 դրամ՝ կենսաթոշակ: Նույն պատկերն է նաև 2015 թվականի հայտարարագրում, որտեղ գրանցված է 12 մլն 716 հազար 770 դրամ եկամուտ: Եկամուտը գոյացել է հետևյալ կերպ՝ 12 մլն 359 հազար 30 դրամ՝ աշխատանքի վարձատրություն, 357 հազար 740 դրամ կենսաթոշակ: 2014 թվականին ևս Գալուստ Սահակյանը բացառություն չի արել: Ներկայացրած հայտարարագրում այդ ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գրանցել է միայն եկամուտ, որը կազմել է 7 մլն 278 հազար 884 դրամ: Եկամուտը գոյացել է հետևյալ կերպ՝ 6 մլն 921 հազար 140 դրամ՝  աշխատանքի վարձատրություն,  357 հազար 744 դրամ՝ կենսաթոշակ: Ի դեպ, նույն պատկերն է նաև 2013, 2012 և 2011 թվականների հայտարարագրերում, որտեղ միայն եկամտային տվյալներ են գրանցված: Այսինքն, 2011-2017 թթ-ը Գալուստ Սահակյանը միայն եկամուտ է ստացել, չի ունեցել դրամական միջոցներ, անշարժ և շարժական գույք:  Գալուստ Սահակյանի կնոջ՝  Ժաննա Աղաբաբյանի 2017 թվականի հայտարարագրում գրանցված են եկամուտներ և դրամական միջոցներ: Դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 126 մլն 433 հազար 455 դրամ, որը հարկային տարվա ավարտին աճել է՝ դառնալով 149 մլն 733 հազար 455 դրամ: Եկամուտները կազմել են 25 մլն 209 հազար 786 դրամ, որը գոյացել է հետևյալ կերպ 1 մլն 345 հազար 786 դրամ՝  աշխատանքի վարձատրություն, 564 հազար դրամ կենսաթոշակ, 23 մլն 300 հազար դրամ շահաբաժին:

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am