Ուր մնացին սակագների նվազեցման խոստումները. ով պետք է վճարի ներմուծվող գազի գնի բարձրացման դիմաց

Չնայած ձևավորված սպասումներին, այնուհանդերձ կառավարությունն այդպես էլ չկարողացավ գտնել միջոցներ հանրային ծառայություններն էժանացնելու համար։ Ու հիմա սկսել է հասարակությանը համոզել, որ սակագները չբարձրացնելն արդեն լուրջ ձեռքբերում է։ Մինչդեռ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն անխնա քննադատության էին ենթարկում նախկիներին՝ հանրային ծառայությունների չհիմնավորված բարձր գների, ոլորտում ֆինանսական չարաշահումների, ծախսերն ուռճացնելու, միլիոների հասնող կորուստների համար։ Մեկ անգամ չէ, որ հայտարարվել է սակագները նվազեցնելու հնարավորությունների մասին։ Սակայն իշխանության գալուց հետո այդ խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում։ Այլևս պարզ է, որ հերթական սակագնային տարում խմելու ջրի համար սպառողները վճարելու են այնքան, որքան մինչև իշխանափոխությունը։ Իհարկե, դա չի նշանակում, որ հաջողվեց խուսափել ջրամատակարարման ոլորտում մատուցվող ծառայությունների գնի բարձրացումից։ Իրականում խմելու ջրի սակագինը բարձրացավ շուրջ 11 դրամով, ինչը բավական կտրուկ փոփոխություն է։ Պարզապես դրա կիրառումը մի քանի տարով հետաձվեց։ Այսպես թե այնպես, սպառողներն ինչ-որ պահից վճարելու են այդ գումարը։ Ու այդ ժամանակ սակագնի ծանրությունն ավելին է լինելու, քան կարող էր լինել։ Էլեկտրաէներգիայի սակագինը ևս սպառողների հիմնական խմբերի համար կմնա նույնը։ Կառավարությունը քերելով հազիվհազ կարողացավ որոշակի միջոցներ գտնել պահպանելու սոցիալապես անապահով խավերի համար անցած տարվա հուլիսի 1-ից գործող սակագնային, այսպես ասած, արտոնյալ ռեժիմը։ Հիշեցնենք, որ ընդառաջելով կառավարությանը՝ «Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր» ընկերությունը ստանձնեց սոցիալապես անապահով խմբի սպառողների համար հոսանքի գինը 10 դրամով փոխհատուցելու պարտավորությունը։ Ցածր սակագինը նրանց համար կպահպանվի նաև ընթացիկ տարի։ Այսինքն՝ սոցիալապես անապահովները կշարունակեն վճարել այնքան, որքան վճարում էին։ Կառավարությունը նման քայլի գնաց այն բանից հետո, երբ հասկացավ, որ էլեկտրաէներգիայի էժանացման հնարավորությունը սպառողների բոլոր խմբերի վրա կիրառելու դեպքում ազդեցությունը կլինի ընդամենը 0,37 դրամ։ Հասկանալի է, որ մեծ բան չէ։ Պատկերացնելու համար՝ ասենք, որ 2017թ. սակագնային տարում նախորդ իշխանությանը հաջողվեց էլեկտրաէներգիան բոլոր սպառողների համար էժանացնել 4 դրամով։ Բացի խոստումներ շռայլելուց, կառավարությունը ոչինչ չկարողացավ անել գազի սակագնի հարցում։ Այն ևս չի էժանանա։ Հույսերը, որ Ռուսաստանը կնվազեցնի մատակարարման գինը, չարդարացան։ Ընդհակառակը՝ այն նույնիսկ թանկացավ 10 տոկոսով՝ նախկին 150-ից դառնալով 165 դոլար։ Ու այս պայմաններում որքան էլ հայտարարվի, թե ներքին սակագները կպահպանվեն, դա չի կարող համարվել ձեռքբերում, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Ըստ էության, դրանով հիմքեր են ստեղծվում նոր պարտքեր կուտակելու կամ ապագայում սակագները բարձրացնելու համար։ Ներմուծվող գնի բարձրացման դիմաց ինչ-որ մեկը պետք է վճարի։ Եթե դա սպառողները չեն, ապա ո՞վ է։ Այս հարցի պատասխանն առայժմ գաղտնի է պահվում։ Բայց դա մի օր հայտնի է դառնալու։ Չի կարող այնպես լինել, որ «Գազպրոմը» մի գրպանից փողը դնի մյուս գրպանը և համարի, որ հարցը լուծված է։ Այդ դեպքում ո՞րն է ընդհանրապես մատակարարման գնի բարձրացման տրամաբանությունը։ Հատկապես որ, ինչպես բազմիցս հայտարարվել է, սակագնի նախորդ իջեցումից հետո համակարգը սկսել է կորուստներ ունենալ։ Սպառման ընդլայնման միջոցով ֆինանսական մուտքերն ավելացնելու ակնկալիքները չարդարացան։ Սակագնի նվազեցումն անհրաժեշտ էֆեկտիվությունը չունեցավ, ինչի հետևանքով «Գազպրոմը» ստիպված է փոխհատուցել ձևավորվող վնասները։ Այս պայմաններում տրամաբանությունից դուրս է, երբ ներմուծումը թանկանում է, իսկ ներքին սակագները չեն փոխվում։ Այդպես չի լինում։ Որոշ տվյալներով, առաջիկայում «Գազպրոմ Արմենիան» մտնելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սակագները վերանայելու հայտով։ Անկախ դրանից, ակնհայտ է, որ գազի գնի հետ կապված հերթական թնջուկն է հասունանում։ Բայց խնդիրը միայն դա չէ։ Հարց է առաջանում, թե ի՞նչ եղան սակագների նվազեցման այն ներքին ռեսուրսները, որոնց մասին խոսում էին այսօրվա քաղաքական իշխանության ներկայացուցիչները։ Բերենք մի հատված ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ելույթներից. «Հայաստանի սպառողները տարեկան 20 մլն դոլար վճարում են կորած գազի համար։ Այսինքն՝ գազամատակարարման համակարգում կորում է 20 մլն դոլարի` տարեկան 127 մլն խորանարդ մետր գազ, և դրա համար վճարում է սպառողը։ Սա բացատրվում է տեխնոլոգիական կամ առևտրային անխուսափելի կորուստներով։ Բայց երբ համեմատում ենք Ուկրաինայի օրինակով, ապա այդ կորուստների համար մենք կվճարեինք 9 մլն դոլարով պակաս»։ Եթե ճիշտ էին Նիկոլ Փաշինյանի այս պնդումները, ապա ստացվում է, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սպառողները վճարում են չեղած կորուստների դիմաց, բայց կառավարությունը ոչինչ չի անում այն կանխելու համար։ Իշխանափոխությունից անցել է 8 ամիս։ Թվում է, թե այդ ժամանակը լիովին բավարար էր համակարգի չարաշահումները բացահայտելու և գոնե թե ներքին միջոցների հաշվին «ուռճացված» սակագներն իջեցնելու համար։ Հիշեցնենք, որ ժամանակին հայտարարվում էր ներքին միջոցների հաշվին գազի սակագինն ընդհուպ մինչև 20-25 տոկոս նվազեցնելու հնարավորության մասին։ Ամիսներ շարունակ կառավարության ձևավորած աշխատանքային խումբը զբաղված էր այդ խնդրով։ Սակայն դատելով նրանից, որ նոր սակագնային տարվա համար կառավարությունը նման նախաձեռնությամբ այդպես էլ հանդես չեկավ, կարելի է ասել, որ գազամատակարարման ոլորտում այդպիսիք չեն գտնվել։ Բա ո՞ւր մնացին ներքին թալանի, չարաշահումների ու ուռճացումների հաշվին սակագները նվազեցնելու՝ նախկինում արված հայտարարությունները։ Այնպիսի տպավորություն է, որ ներմուծվող գազի դիմաց սպառողներն այլևս կրկնակի թանկ չեն վճարում։ Իշխանության գալուց հետո նախկին ընդդիմությունը դադարել է այդ մասին խոսել։ Ընդհակառակը՝ կառավարությունը սկսել է հասարակությանը նախապատրաստել նրան, որ մեծ ձեռքբերում է նույնիսկ գազի ներքին սակագնի պահպանումը։ Այստեղ տեղին է մեջբերել Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սերժի ժամանակ բոլորը դժգոհ էին գազի գնից, հայհոյում էին իրեն, ընդդիմությունն էլ հայտարարում էր, որ Սերժը չլինի՝ իրենք կիջեցնեն գազի գինը։ Հիմա ներկայիս իշխանությունները նենց են ներկայացնում, որ եթե գազի գինը գոնե մնա նույնը, իրենք արդեն հերոս են, ու մեկը չի ասում, թե՝ բա դուք իջեցում էիք խոստանում»։ 168.am

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Անամոթությունը կարող է դառնալ ազգային ողբերգության պատճառ․ այսօր մենք դա՛ ենք ապրում․ Հասրաթյան Քադաֆիի որդին սպանվել է իր տան բակում Արման դու չե՞ս ամաչում, երբ խոսում ես հալածանքներից… . Տեր Զարեհ Աշուրյանը՝ կարգալույծ Արման Սարոյանին Այս հայտարարությունը պետք է ընկալել որպես Բաքվի կողմից փոխանցվող համակարգված քաղաքական ազդակ․ Սուրենյանց Բագրատ Սրբազանը նամակ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Расследование Сената США обнаруживает, что значительная часть детей элиты Исламской Республики Иран живет в гостях у «Большого Сатаны» ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի գրասենյակներում Իրավապահ համակարգի ողբերգությունը ամփոփված է «Սիլվայի գործով» Սերժ Սարգսյանին վերագրվող մեղադրանքում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան վերստին ուշադրություն կհրավիրի հայ գերիների հարցի նկատմամբ. Zeale Կանադահայոց թեմի առաջնորդը հայ իրավաբաններին կոչ է անում պաշտպանել ոտնահարվող իրավունքները Axios. Трамп отказался от идеи удара по Ирану Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Զինված դպրոցականը կրակ է բացել ուսումնական հաստատությունում Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am