Հայերն ու ադրբեջանցիները մի սեղանի շուրջ են եղել. Կարագանդայի միջադեպի մանրամասները

Ադրբեջանցիներն ու հայերը նույն սեղանի շուրջ են նստած եղել, երբ սկսվել է ծեծկռտուքը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Կարագանդայի շրջանի Հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Նավասարդյանը` մեկնաբանելով ապատեղեկատվությունն այն մասին, որ կասկածյալ ադրբեջանցիների ազգանունների փոխարեն  ավելի ուշ հայտնվել են հայերի ազգանուններ։ Ավելի վաղ հայ համայնքը ցավակցություն էր հայտնել դեպքի վերաբերյալ։ «Երբ կռիվը սկսվել է, նրանք հայերի հետ են նստած եղել, նրանք հայերի կողքն են կանգնել, պաշտպանել են իրար», – ասաց Նավասարդյանը։ Ներկայիս իրավիճակին անդրադառնալով, նա նշեց, որ երկրորդ օրն է ամեն ինչ խաղաղվել է, իրավիճակը կայուն է։ ՆԳՆ աշխատակիցները ուղղակի հերթապահում են քաղաքում գտնվող հայերի օբյեկտների մոտ։ Հայերը որոշել են մի քանի օրով փակել օբյեկտները, մինչև իրավիճակը կհանդարտվի։ Քանի որ կան երիտասարդներ, որոնք,  ոգելից խմիչքների ազդեցության տակ, առանց մտածելու, կարող են որոշակի ծայրահեղ քայլերի դիմել։ Նավասարդյանը հայտնեց, որ այսօր ռեստորանի սեփականատիրոջ հոր ուղեկցությամբ  հանդիպել է մահացածի ծնողների հետ։ Նրա խոսքով, թեև զրույցը սկզբից բացասական տոնայնություն է ունեցել, սակայն հետո նորմալ ու խաղաղ է շարունակվել։ Ծնողները դժգոհ են նրանից, որ կասկածյալներից մեկին (Նարեկ Գուրուրյան – խմբ.) չեն բռնել, թեև դեռ հասկանալի չէ, թե ինչում է նա մեղավոր։ «Վերջում իրար ձեռ սեղմեցինք, որ ազգային հարց չլինի։ Իրենք էլ չեն ուզում ազգային հարց լինի, ուղղակի, ուժեր կան, որոնք ուզում են օգտագործել այս պահը, պետության դեմ», – նշեց Նավասարդյանը։ Նա պարզաբանեց, որ այդ ուժերը կեղծ տեղեկություն են տարածում, սակայն կառավարությունը վերահսկում է իրավիճակը քաղաքում, որտեղ տարբեր ազգությունների բազմաթիվ ներկայացուցիչներ են ապրում։ Նրանք թույլ չեն տա, որ հանկարծ ազգային հողի վրա շարժում առաջանա։ Վերջին անգամ մարդիկ փողոց են դուրս եկել հունվարի 6-ին, մարզպետը բացատրեց, որ ամեն ինչ թափանցիկ և արդար կլինի, սակայն հարցը ազգային խնդրի վերածել պետք չէ։ «Մեր հանդեպ տեղի ղեկավարությունը հարգանքով է վերաբերվում, սատարում է մեզ», – նշեց Նավասարդյանը։ Ինչ վերաբերում է հայ ընտանիքներին, որոնք միջադեպից հետո առաջին օրերին մեկնեցին քաղաքից, նրա խոսքով, ոմանք իրենց երեխաների անվտանգության նպատակով  Ղազախստանի այլ մարզեր են մեկնել։ Սպասում են, մինչև ամեն ինչ հանդարտվի, որպեսզի վերադառնան։ Նշենք, որ համացանցում հայտնված այն տեղեկությունը, որ իբրև թե «ադրբեջանցի կասկածյալների ազգանունները փոխարինվել են հայկական ազգանուններով» տարածել են մի շարք հայկական ԶԼՄ–ներ և հասարակական գործիչներ։ Հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վեճ է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ Մահացածը 23-ամյա տղամարդ է. ևս երեքը տուժել են։ Վեճի մասնակիցների քանակը հստակ  հայտնի չէ, սակայն, որոշ տվյալների համաձայն, վեճին ներգրավված է եղել մի քանի տասնյակ մարդ։ Ներկա պահին 8 մարդու կալանավորման օրդեր կա. Իրավապահները կասկածում են, որ նրանք են եղել վեճի ակտիվ մասնակիցներ։ Նրանցից մեկի` Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Նրան հաջողվել է հատել սահմանը Ռուսաստանի տարածքի Պավլոդարի մարզի պահակետով։ Նարեկը դիմել է Ղազախստանի իշխանություններին և հանձնվելու պատրաստակամություն հայտնել։ Նա պնդում է, որ այդ չարաբաստիկ երեկո որևէ մեկի չի սպանել։ Կասկածյալների թվում ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ կան։

Armeniasputnik.am

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am