ԱԺ-ում պաշտոնանկություններ են. Արա Սաղաթելյանը դիմում է գրելու, Սոֆի Մխեյանի հայրը պայքարում է

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա: Նա մեր զրույցում ասաց, որ պարզապես չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը: Արա Սաղաթելյանը խորհրդարանի աշխատակազմի ղեկավար էր նշանակվել 2017 թվականին: Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն էլ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ աշխատակազմից այլ աշխատակիցներ աշխատանքից ազատվելու մասին դիմումներ չեն գրել: «Միշտ դիմում գրողներ կարող են լինել, բայց այս պահին այդպիսի բան չունենք: Մարդը միշտ ազատ է իր աշխատանքից դուրս գալու համար, բայց այս պահին չունենք այդպիսի բան»: Հաշվի առնելով, որ Ազգային ժողովի ղեկավար կազմը փոխվում է, Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս հանգամանքով պայմանավորված սպասվում են պաշտոնանկություններ: «Ազգային ժողովի աշխատակազմը քաղաքական մարմին չէ, քաղաքականությամբ չի զբաղվում, իսկ առանձին անհատներ, եթե կցանկանան ԱԺ նոր ղեկավարության հետ աշխատել կամ չաշխատել, դա իրենց ցանկությունն է»: Տեղեկություններ կան, որ առաջիկայում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ հեռանալու են նաեւ նրա տեղակալներ Արսեն Բաբայանը եւ Ռուբեն Գրիգորյանը: Սակայն իր պաշտոնում մնալու ցանկություն ունի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը: ՀԺ-ին հասած տեղեկություններով՝ նա այս ընթացքում փորձել է ջերմ կապեր հաստատել Ալեն Սիմոնյանի հետ, իր պաշտոնը պահպանելու համար: Գագիկ Մխեյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ճիշտ են մեզ հասած տեղեկությունները: «Ես աշխատում եմ մեծ պատասխանատվությամբ եւ շարունակելու եմ աշխատել մեծ պատասխանատվությամբ: Մնացածը հետագայում կերեւա: Բոլորը ինձ լավ ճանաչում են, իմ բնավորությունը գիտեն: Աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու համար ես բոլորի հետ էլ լինում եմ շատ լավ հարաբերությունների մեջ: Դա մեր սուրբ պարտականությունն է, կապ չունի՝ պատգամավորը կլինի ԵԼՔ-ից, թե՝ ՀՀԿ-ից»,- մեր զրույցում ասաց Գագիկ Մխեյանը: Ի դեպ, Գագիկ Մխեյանը երգչուհի Սոֆի Մխեյանի հայրն է: Որոշ տեղեկություններով էլ՝ նախորդ ԱԺ ղեկավարությունը Մխեյանին չի ազատել, քանի որ վերջինիս դուստրը ջերմ հարաբերությունների մեջ է եղել ԱԺ ղեկավար կազմի առանցքային դեմքերի հետ:

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am