Գործ ունի անելու նաև գլխավոր դատախազությունը

Ժամանակ»-ի զրուցակիցն է տնտե­սագետ Վահագն Խաչատրյանը: - Պարոն Խաչատրյան, սահմանին ռուսական գազը կթանկանա, բայց սպառողների համար այն կմնա ան­փոփոխ: Մասնագետները այսպիսի լուծումը ժամանակավոր են համա­րում և նշում, որ այն կարող է ռիսկեր պարունակել 2020-21 թվականներին: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, սահմանին գազի գնի հետ կապված հնարավոր չեղավ կոնսենսուսի գալ: Սա քաղաքական գործոնո՞վ էր պայմանավորված: - Մի կարևոր բան կա, որ բաց թողեցիք: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ «Գազպրոմ Ռոսիան» «Գազպրոմ Արմենիային» թանկ գազ է վաճառելու՝ 1000 խորա­նարդ մետր գազի դիմաց 150 դոլարի փոխարեն 165 դոլար, բայց սպառողի համար այն չի թանկանա: Սա կարևոր ձևակերպում է, որովհետև մեզ մոտ միշտ էլ սահմանի հասկացողությունն է որպես հիմնավորում բերվել, որ եթե թանկանում է, ուրեմն մեզ մոտ էլ գազը պետք է թանկանա: Կարևորն այն է, որ, ըստ էության, «Գազպրոմ Արմենիան»՝ որպես դուստր ձեռնարկություն կամ որ­պես ստորաբաժանում, ինքը իր ֆինան­սական պլյուս-մինուսները կանի իր ներսում: Մասնագետների անհանգստու­թյունը կայանում է նրանում, որ հանկարծ վաղը, մյուս օրը նույն «Գազպրոմ Արմենիան» հայտ չներկայացնի ՀԾԿՀ, որտեղ կհիմնավորի, որ գազի թանկացումը բե­րել է նրան, որ ինքը շահույթ չի ստանում և ստիպված առաջարկելու է գինը բարձրացնել: Կա 2013-ի տխրահռչակ համաձայնա­գիր Հայաստանի և Ռուսաստանի կա­ռավարությունների միջև, որտեղ Հա­յաստանի կառավարությունը պարտականություն է ստանձնել ապահովել «Գազպրոմի» մշտական՝ 10 տոկոսի շա­հութաբերությունը: Այսինքն՝ այս ան­հանգստությունը բոլորիս մոտ կա, և որ­պեսզի այդ անհանգստությունը փա­րատվի, ես կարծում եմ, որ պետք է վերջ­նականապես այդ հարցը փակել: ՀԾԿՀ-ն էլ պետք է իր մեթոդիկան փոխի սակագ­նի հաշվարկման հետ կապված, պետք է կառավարությունն անդրադառնա 2013- ին Հայաստանի և Ռուսաստանի կառա­վարությունների միջև կնքված համաձայնագրին: Եվ այստեղ գործ ունի անե­լու նաև ՀՀ գլխավոր դատախազությու­նը, որովհետև մինչև հիմա չկա պա­տասխան, թե որտեղից է առաջացել այդ 300 միլիոն պարտքը: Եվ այս ամբողջա­կան խնդիրների շարքին պետք է լուծում տալ, և պետք չէ սպասել 2020-21 թթ., պետք է լուծել հենց հիմա: - Տեսակետ կա, որ պետք չէ սպասել մինչև Պուտինը գազի գնի վերաբերյալ որոշում կայացնի, այլ պետք է Ռոբերտ Քոչարյանին և մյուս ներգրավ­վածներին մեղադրանք ներկայացնել նաև «գույք պարտքի դիմաց» գոր­ծարքի համար, և 5 տարով գազի գի­նը սառեցնելու դիմաց «Գազպրոմին» 30 տարվա պայմանագրի առնչու­թյամբ հարցաքննության կանչել Սերժ և Տիգրան Սարգսյաններին, նաև պետք է մեղադրանքներ առաջադր­վեին: Կիսո՞ւմ եք այս տեսակետը: - Մեղադրանք առաջադրելու հետ կապված չեմ կարող ասել, թող իրավապահ մարմինները որոշեն, բայց որ դա պետք է դառնա իրենց քննարկման առարկան, միանշանակ է: Կարող եմ ասել ավելին. 97 թվականին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանա­կում, երբ «Գազպրոմը» դարձավ Հայաս­տանի գազի համակարգի 45 տոկոսի սե­փականատերը, դրանից հետո 2,5 տարի ռուսական կողմը իր 45 տոկոս փայաբաժինն անվճար գազի մատակարարումով ապահովեց: Ի՞նչ եղան այդ 2,5 տարվա գազի գումարները, որոնք պետք է հա­վաքվեին «Գազպրոմում» և բյուջեի որ­պես մուտքեր կամ եկամուտ ներկայաց­վեին: Այսինքն՝ նախ ամբողջական պատկերը պետք է ներկայացվի, և դրա­նից հետո արդեն նոր կառավարությունը պետք է հստակեցնի խաղի կանոնները, որ մեզ համար այդպիսի անակնկալներ չլինեն: Բացի դրանից՝ մեզ չի ներկայացվում հիմնավորումը, ռուսական կողմից պետք է հասկանալ, թե ինչու է 165 դարձել: Իրենց մոտ հարկային փոփոխություններ են եղել, երկու տոկոս ԱԱՀ է ավելացվել, թոշակային համակարգում են փոփոխու­թյուններ եղել: Այսինքն՝ պետք է ռուսական կողմից փորձել հասկանալ, թե ինչ­պես են հիմնավորում, ինչի հիման վրա 150-ից դարձավ 165: - Սրանով ատա՞մ ցույց չի տալիս Մոսկվան Հայաստանին: - Անձամբ ես այդպես չեմ գնահատում: Տեսեք, մեկ ուրիշ խնդիր կա Բելառուսի հետ կապված: Հնարավոր է՝ իրենք մեկ ընդհանուր քաղաքականություն են որդեգրել մեզ, Բելառուսին գազի մատա­կարարման նոր պայմաններ են առա­ջարկում, որովհետև Բելառուսն էլ փոր­ձում էր իջեցնել իր գազի գինը, բայց չստացվեց: Եվ, իմիջիայլոց, մինչև հիմա Բելառուսի հետ կապված հստակ չէ, թե ինչքանով են նրանք գազը գնելու Ռու­սաստանից: Ամբողջական՝ թերթի օրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am