Որտեղի՞ց է կառավարվում հակահայկական դիվերսիան/տեսանյութ/

2018-ը փակեցինք Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, մեղմ ասած, մտահոգիչ հարցազրույցով, իսկ ահա 2019-ը բացում ենք Ղարաբաղի ու ընդհանրապես՝ մեր երկրի դեմ դիվերսիոն հարձակումներով: Այդ հարձակումներն առայժմ տեղեկատվական դաշտում են արձանագրվում, բայց 21-րդ դարում դա ոչ պակաս վտանգավոր հարձակում է, քան զենքի միջոցով ներխուժումը: Հիմա հիբրիդային պատերազմների դարաշրջան է, որի կարևորագույն բաղադրիչը ինֆորմացիոն պատերազմն է: Տարին սկսեցինք զոմբիացված կապույտ մազերով աղջկա էպատաժային լուսանկարով:Ադրբեջանական դրոշի ֆոնին նրա նկարը մի քանի պաշտպան ունեցավ, շատերը հայհոյեցին, բայց այն ծառայեց իր նպատակին՝ աղջիկը «ռասկրուտկա» եղավ, իսկ կեղծ «պացիֆիստները»հնարավորություն ստացան հանդես գալ «իրենց» մտքերով: Այսօր էլ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի կայքը՝ «armtimes.com»-ը հրապարակել էր մի լկտի սուտ և այդ լուրին կից մի ծեծվածի նկար՝ «Արցախում դաժան ծեծի են ենթարկել գեյ-քուեր Ջեյմս Մարկոսյանին» վերնագրով: Մի քանի լրատվամիջոց դրանից հետո վերցրել էր «լուրն» ու տարածել: Այն, որ այդ լուրը սուտ էր, շատ արագ ապացուցել էին Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև ՖԲ-ի մի շարք օգտատերեր: Թե ինչու է տարին սկսվել այսպիսի հակապետական տեղեկատվական դիվերսիաներով,որոնք տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցի ու նրա շրջապատը ներկայացնող մարդկանց միջոցով, կարելի է միայն կռահել: Դավադրությունների տեսության գիրկը չենք ուզում ընկնել, հատկապես որ ամեն ինչ բոլորիս աչքի առաջ է կատարվում: Պարզապես արձանագրում ենք փաստերը: Երբ ժողովուրդը զրկվում է իմունային համակարգից, այն արդեն անզոր է լինում անգամ ներսից իրականացվող հարձակումներին համարժեք պատասխան տալ: Հետաքրքիր է միայն իմանալ, թե Փաշինյանը իշխանության գալուց առաջ գիտե՞ր, որ այսպիսի քաղաքականություն է իրականացվելու, թե՞ հընթացս ընկավ ճահճի մեջ: 7or.am Կորյուն Մանուկյան Հ.Գ.  Ի դեպ, Մանվել Գրիգորյանի՝ ԱԱԾ մեկուսարանում արված լուսանկարն էլ առաջին անգամ հայտնվել էր «Հայկական Ժամանակի» կայքում: Հետո հայտարարվեց, որ պետք է պատժվեն դա անողները: Հետաքրքիր է, թե ի՞նչ եղավ լուսանկարողի ու նրա պատժի հետ կապված: ԱԱԾ-ից ի՞նչ լուր կա այս թեմայով: Պետությունը և պետական կառույցները «Հայկական ժամանակ» թերթին կցելը նույնպե՞ս «թավշյա հեղափոխության» ծրագրերի մեջ են մտնում և նպատակ ունեն այդ ձևո՞վ երջանկացնել ու հպարտ դարձնել ՀՀ քաղաքացիներին:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am