2018-ն ուզում էր «գլուխս ուտել», բայց Աստված ինձ հետ ինչ-որ ծրագրեր ունի. Անի Քոչար (լուսանկարներ)

2018 թվականն այլևս անցյալ  է Անի Քոչարի համար: Նա հաղթահարել է ծանր հիվանդությունն ու դասեր քաղել կյանքի հարվածներից: ArmDay.am-ի հետ զրույցում Անի Քոչարը, ով արդեն հինգ տարի բնակվում է Գերմանիայում, խոսել է կյանքից, սիրուց,դաժան փորձություններից, որոնցով անցել է և վերջապես հավատի մասին, որը նրան փրկել է: -Սիրո՞ւմ եք Ամանորը,  և ինչո՞ւ: -Այո շատ եմ սիրում Ամանորը, հակտապես՝ Սուրբ ծնունդը: Այն ինձ համար շատ կարևոր խորհուրդ և նշանակություն ունի: -Որտե՞ղ եք անցկացրել Ամանորը: -Հոլանդիայում՝ մորաքրոջս և մորեղբորս ընտանիքի հետ: Օտարության մեջ, բայց հարազատ մարդկանց հետ: -Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար: -Աստծո լույսը քո մեջ կրելու և տարածելու խորհուրդն է, քանի որ կյանքը գնալով դաժան ու գորշ է դառնում: -Ամանորյա ամենատպավորված նվերը: -Նվերն ինչ առիթով էլ լինի, ես նվերները քննել չեմ սիրում: Եթե դա նվեր է, արդեն իսկ շնորհակալ եմ և նվիրողից և նվերից:Խնդիրն այն չէ՝ այն որքանով արժեքավոր, կամ պիտանի է, այլ այն, որ մարդիկ ուշադրություն են հատկացրել և ցանկացել են հաճելի մի բան անել: -Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում և որը՝ ամենաքիչը։ -Հայկական հյուսրասիրությունը, հայկական ավանդական առատ սեղանները: -Ձմեռ պապ գոյություն ունի՞: -Եթե վերադառնամ մանկություն, ինձ համար բավաանին երկար գոյություն է ունեցել Ձմեռ պապին և ես շատ մեծ սրտի  թրթիռով եմ սպասել Ձմեռ պապին: Այս տարի իմ Ձմեռ պապիները իմ բժիշկներն էին, ովքեր Ամանորից առաջ ինձ նվեր արեցին՝ասելով, որ բոլոր հետազոտությունների արդյունքները շատ լավ են և հագնիստ խղճով գնամ Ամանորը նշելու: -Վերջին անգամ ձնեմարդ ե՞րբ եք պատրաստել: -Պատանեկության տարիներին, երբ առատ ձյուն էր գալիս: -2019-ի Ձեր երազանքը: -Առողջ լինել, որ որդուս ու ընտանիքիս կողքին լինմ,շարունակեմ իրականացնել այն ծրագրերը, որոնք ունեմ: Երազում եմ որ ոչ միայն ես, այլև բոլորը առողջ լինեն: -Ո՞ր գույնը կասոցացնեք Ամանորի հետ։ -Կարմիր, սպիտակ: -Ամենազավեշտալի իրավիճակը, որում հայտնվել  եք երբևէ: -Նման իրավիճակներ շատ են եղել, բայց դժվարանում եմ հիշել (քիմիոթերապիաներից հետո ես հիշողության և խոսքի խնդիր ունեմ): Քույրերիցս մեկն ԱՄՆ-ում է բնակվում և մենք երկու տարին մեկ անգամ հանդիպում ենք: Մի անգամ, երբ զանգեցի, որ քրոջս հետ խոսեմ, նրա դուստրը վերցրեց հեռախոսն ու ասաց՝ մամ, արի Անի Քոչարն է զանգել: Այդ դեպքը մենք միշտ հիշում ու ծիծաղում ենք, որ նա ինձ այդպես պաշտոնական ներկայացրեց: -Ի՞նչ էիք ցանկացել 2018-ից և ի՞նչ տվեց այն Ձեզ:  -Գեղեցիկ ու լուսավոր նվիրական բաներ էի խնդրել: 2018-ը կես կատակ, կես լուրջ, ուզում էր գլուխս ուտել, բայց դա նրան չհաջողվեց: Մեծ ակնկալիք ունեմ և 2019-ից: Ամուր առողջություն եմ ուզում: Դրական էր նաև, որ կրթությունս վերջացրի, երկու դիպլոմ ստացա, որոնք միջազգային բնույթ են կրում, և աշխահի ցանկացած անկյունում կարող եմ աշխատել իմ մասնագիտությամբ: -Կա՞ ինչ-որ բան, որի համար ափսոսում եք: -Շատ բաներ կան: Հիվանդությունիցս հետո, երբ շատ ժամանակ ունեի ինքս ինձ հետ մենակ մնալու, դրանց թիվն էլ ավելի մեծացավ: Երբ զբաղված ես լինում, հաճախ չես կարողանում շատ բաներ ճիշտ գնահատել,վերարժևորել: Անսխալական մարդ չկա, հուսամ՝ հետագայում կրկին ափսոսելու առիթ չեմ ունենա: -Կուզեիք, որ այս պահին… -Այքան առողջ լինեի, որ կարողանայի հայրենիք վերադառնալ: Շատ եմ կարոտում: -Եթե կյանքը նորից սկսելու հնարավորություն ունենայիք…. -Այնքան քայլեր կան, որ այլ կերպ կանեի, շատերին թույլ չէի տա իմ կյանք մտնել: Ես վերածնվել եմ, ու նորից ապրելու հնարավորություն ունեմ, հիմա փորձում եմ անել այնպես, որ չսխալվեմ: -Եթե կախարդական փայտիկ ունենայիք… -Կուզեի, բոլորը առողջ լինեին, չհիվանդանային, որբ մանուկները մանկատանը  չհայտնվեին, և որպեսզի բոլորը լինեին իրենց սիրելիների ու հարազատ մարդկանց կողքին ու չիմանային, թե ինչ է կարոտը: Որ աշխարհում խաղաղություն լիներ, որ երեխաները քաղաքականության զոհ չդառնային: -Ձերմ մանկության երազանքը.. -Հայտնի լրագրող և մանեկենուհի դառնալ էի երազում, որն ինչ-որ չափով կարծում եմ իրականացել է: Նաև երազել եմ, որ թափառող կենդանիները պաշտպանված լինեն մեր երկրում: -Երբ իմացաք, որ հիվանդ եք…. -Կարծես ողջ աշխարհը փլվեց գլխիս: Չնայած վատ զգացողությանս, արյան քաղցկեղն ամենավերջին տարբերակն էր, որ կարող էի մտածել: Երբ հիշում եմ այդ մղձավանջային ամիսները,երբ չի կարողանում սնվել, խոսել, քայլել,ինձ թվում էր երբեք չեմ վերականգնվի, բայց կյանքը հակառակը ցույց տվեց: -Կյանքը… -Կարճատև շնորհ է մեզ տրված,իսկ թե հետո ինչ է մեզ սպասվում, հայտնի չէ: -Սերը… Շարժիչ ուժ է: Երբ սիրահարված չեմ, չեմ կարողանում աշխատել, մտածել: Սերն ապրելու արարելու գործելու խթան է: Կապ չունի, թե ում նկատմամբ է սերը: -Ժամանակը… -Փոփոխական հեղհեղուկ անորսալի մի բան է: Ինձ այն երբեք չի բավականեցրել: -Ատում եք… -Աշխատում եմ չատել: Ամեն բան, ինչ գոյություն ունի, ուրեմն գոյություն ունենալու իրավունք ունի: Պետք է պայքարենք լավի համար, որ վատը քիչ մնա: -Սիրում  եք…. -Ծնողներիս,որդուս, քույրերիս, հայրենիքս, մեր լեզուն, խոհանոցը, ճամփորդել, երաժշտություն: Սիրում եմ անգամ  ինձ ցավ պատճառողներին: Սիրում եմ սիրել, սիրում եմ Տիրոջը, ով ինձ ևս մեկ հնարավորություն տվեց ապրելու: -Բժիշկները… -Բարդ ու երկար խոսելու թեմա է: -Հավատը… -Եթե չլինի հավատ, մարդ անգամ քնից չի արթնանա: Հավատն արթնացնում է, օգնում է այս դաժան աշխարհում գոյատևել: -Երեխան… -Երեխաներն իմ թուլութունն են: Երբ երիտասարդ էի, երազում էի 4-7 երեխայի մասին, սակայն ունեմ իմ միակին՝ Դավիթին: -Զգում եք, որ …. -Տերն ինձ հետ ինչ-որ ծրագիր ունի,որը կպարզվի ավելի ուշ, բայց այն, որ պատահական չէր իմ երկրորդ ծնունդը,  միանշանակ է: -Կինը… -Կախարդական էակներ են, բարի կախարդուհիներ:Նրանք ամեն ինչ հասցնում են: -Վախը… -Մի զգացում է, որը խանգարում է մարդուն ապրել, առաջ շարժվել, վատ իրավիճակների մեջ է գցում: Վայ նրան, ով կընկերանա այդ զգացման հետ: -Հուսահատությունը... -Անխուսափելի մի բան է, դրանից լավ բան չի սպասվում: -Հույսը… -Հավատի նման ապրեցնում է: -Ընկերները…. - Լավ ընկերներ շատ ունեմ: Շնորհակալ եմ, որ նրանք միշտ իմ կողքին են: -Ի՞նչ կմաղթեք ընթերցողին: -Փորձեն ապրել, ոչ այնպես, ինչպես բոլորը: Բոլորի նման ապրել շատ հեշտ է: Փորձեք գտնել քո տեսակը յուրահատկությունը, եսը: Լույս վառ պահել և տարածել:  

դիտվել է 379 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am