Արարատ Միրզոյանի ընկերն ընդդեմ Եղիշե Պետրոսյանի

Վերջերս մամուլում շատ է շրջանառվում Մարզահամերգային համալիրի տնօրենի (ՄՀՀ) պաշտոնի հարցը: Նույնիսկ խոսակցություններ, կան, որ այն կռվախնձոր է դարձել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում: Հավակնորդներից մեկը «Արձագանք» խմբի հայտնի երաժիշտ Եղիշե Պետրոսյանն է, մյուսը՝ ՄՀՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Մելիքսեթյանը, ում մասին խոսելիս կարճ բնութագրում են՝ Արարատ Միրզոյանի քայլարշավի ընկերը: Իր հարցազրույցներից մեկում Սամվել Մելիքսեթյանը նշել էր, որ ամեն ինչ լինելու է մրցութային կարգով։ «Չգիտեմ, թե ինչ կարծիք է ձևավորվել։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է Արարատ Միրզոյանի անունն այդքան շոշափվում, քանի որ ես նոր իշխանությունում շատ ընկերներ ունեմ, որոնք ավելի մտերիմ են։ Շատերի հետ սովորել եմ համալսարանում»,-ասել է նա: Վերջինս նաև ասել է, որ Միրզոյանի կողմից որևէ առաջարկություն չի ստացել․«Այստեղ ես աշխատում եմ փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար և այդ պաշտոնին միանգամից չեմ եկել։ Մասնագիտությամբ պատմաբան-արվեստագետ եմ, իմացել եմ, որ թափուր տեղ կա, դիմել եմ Պետգույք և սովորական մարդու պես անցել եմ աշխատանքի։ Նոր իշխանությունում ծանոթ հասկացություն չկա»։ Այս հարցերի ասին Armlur.am-ը զրուցեց ՄՀՀ տնօրենի թեկնածու, երաժիշտ Եղիշե Պետրոսյանի հետ: -Պարոն Պետրոսյան, մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնի հետ կապված խոսակցություններ են շրջանառվում, որ սպասողական տրամադրություններ չկան, ասում են՝ մրցույթը ֆորմալ բնույթ է կրելու, և հաղթելու է Սամվել Մելիքսեթյանը, որը Արարատ Միրզոյանի ընկերն է: Դուք թեկնածուներից մեկն եք: Ի՞նչ կասեք այս մասին: -Ես ոչինչ չգիտեմ այդ առումով: Ցավոք, չեմ ճանաչում Սամվելին: Անգամ չգիտեմ՝ ինչի՞ շուրջ է մրցակցությունը գնալու: Դեռ պետք է ծանոթանամ, թե ինչ է պահանջվում: Հիմա զուտ թեկնածություն է առաջադրված: Իմ ինֆորմացիան միայն երեկվա ասեկոսեից է, և ոչ ավել: -Կարծում եք արդար մրցակցություն կլինի՞: -Ազնվորեն, պատկերացում չունեմ՝ էլ ովքեր են լինելու, ինչի շուրջ է լինելու մրցակուցությունը: Դա զուտ ադիմինստրատի՞վ աշխատանք է լինելու, թե՞ հնարավորություն է լինելու ստեղծագործական գաղափարներ իրագործելու: Եթե ադմինիստրատիվ է, ես չեմ էլ մասնակցի: Դա ինձ համար հետաքրքիր չէ: Իսկ եթե ինչ-որ իդեաներ կյանքի կոչելու հնարավորություն կլինի, իհարկե, սիրով կմասնակցեմ: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am