Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի գործով դատարանը «գաղտագողի» որոշում է կայացրել. Միհրան Պողոսյան

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը մամուլից է այսօր տեղեկացել, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դեռ նախորդ տարեվերջին կրկին որոշում է կայացրել կալանավորել իր պաշտպանյալին։ «Ինձ համար բացահայտում էր, որ դատարանը նման որոշում է կայացրել, որովհետեւ այսօր առավոտից մենք փորձում էինք վարույթ իրականացնող մարմնից ստանալ մեզ հասանելիք փաստաթղթերը, որոնք մինչ այս պահը մեզ չեն տրամադրվել, իսկ դատարանը փոխանակ ծանուցեր պաշտպանական կողմին դատական նիստի տեղի եւ ժամի մասին՝ գաղտագողի որոշում է կայացրել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Այս պահին մեզ խոչընդոտում են ստանալ մեր փաստաթղթերը, որ չկարողանանք կարծիք հայտնել՝ ինչ է տեղի ունեցել նախորդ տարվա վերջին»,- ասաց Վահագն Հարությունյանի պաշտպան՝ փաստաբան Միհրան Պողոսյանը: Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու որոշում երկրորդ անգամ է կայացնում,առաջին որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել էր: Միհրան Պողոսյանը չգիտի՝ ինչ հանգամանքներ հաշվի առնելով է դատարանը կրկին կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշում ընդունել, որովհետեւ դեռ չեն ստացել դատարանի որոշումը. «Թույլ է տրվել քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում, վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը քննվել է առանց պաշտպանական կողմին ծանուցելու: Երբ որ այսպիսի անթաքույց իրավունքի խախտումներ են թույլ տրվում, ես գնահատում եմ այն հետապնդում իմ պաշտպանյալի նկատմամբ: Այս պարագայում արդար քննության մասին խոսք լինել չի կարող: Եթե թույլ են տալիս հիմնարար իրավունքների այսպիսի խախտումներ, նշանակում է՝ այս դատական համակարգը գտնվում է վախի մթնոլորտում, ու կան դատավորներ, որ չեն պատկերացնում՝ ինչ իրավիճակում են գտնվում»: Հիշեցնենք նաեւ, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ինչը պաշտպանական կողմը համարում է անօրինական ու բողոքարկել է: Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ` aravot.am-ում

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am