«Լուսավոր Հայաստան». Հայաստանում գազի գնի բարձրացումը կարող է փողոց դուրս բերել մարդկանց

Հայաստանում գազի սակագնի բարձրացումն անկասկած կխփի քաղաքացիների գրպանին: Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը: Նրա կարծիքով, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի քաղաքացիները չեն զգա գազի սակագների բարձրացումը, չի համապատասխանում իրականությանը, քանի որ նույնիսկ եթե կառավարությունը որոշի սուբսիդավորել քաղաքացիների լրացուցիչ ծախսերը, դա պետք է արվի պետական ​​բյուջեի հաշվին: «Պետությունն այլ միջոցներ չունի, բացի քաղաքացիներից բյուջե վճարած հարկերի տեսքով: Այսինքն, քաղաքացիները զգում են իրենց վրա սակագների բարձրացումը, քանի որ պետական ​​գանձարանին վճարված գումարները հարկերի տեսքով, որոնք պետք է ծառայեին կոնկրետ նպատակների իրագործմանը, փաստորեն, այդպես էլ չեն հատկացվի այդ նպատակներին, այլ կուղղվեն գազի ծախսերի սուբսիդավորմանը»,- պարզաբանել է Գորգիսյանը: Դրա հետ մեկտեղ, նա կարծում է, որ այստեղ կա եւս մեկ խնդիր: Նրա կարծիքով, Կառավարությունը պետք է հետաքննություն անցկացնի եւ պարզի, թե որքանով են արդարացված գազի գործող սակագները եւ որքանով դրանք կարող են կրճատվել: «Ես համոզված եմ, որ Հայաստանում գազի գները նույնիսկ կարող են կրճատվել, եւ ժամանակին մենք խորհրդարանում քննարկումներ ենք անցկացրել այս թեմայով, ինչի արդյունքում ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը քննարկում էր այդ հարցը», - նշել է նա` ավելացնելով, որ ցանկացած դեպքում դեմ է նման սուբսիդավորմանը, քանի որ դա պարզապես «պոպուլիզմի միջոց է» քաղաքացիների կարծիքի վրա ազդելու նպատակով: Գորգիսյանը նաեւ գազի ներկա սակագներն անհեթեթ որակեց՝ ընդգծելով, որ սակագների բարձրացումը բացասաբար կանդրադառնա երկրում ստեղծված առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Դա կազդի գնագոյացման վրա եւ կհարվածի տնտեսությանը: Բացի դրանից, նա համոզված է, որ Կառավարությունը պարտավոր է վերահսկել իրավիճակը եւ այս կամ այն ապրանքի գների հետ կապված որեւէ շահարկում թույլ չտա, ինչպես դա եղել է  նախկինում: Գորգիսյանը չբացառեց նաեւ բնակչության շրջանում բողոքի տրամադրությունների բարձրացման հնարավորությունը, ինչը կարող է դրսեւորվել բողոքի գործողությունների անցկացման ձեւով, ինչպես արդեն եղել է նախկինում: «Ճիշտ է, ես չեմ սպասում լուրջ ներքաղաքական ճգնաժամի»,- եզրափակել է պատգամավորը:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am