Եթե դուք որևէ փաստարկ կամ համոզմունք ունեք, որ դավաճան եմ, ասե՛ք բոլոր պարգև, նվեր, ի վերջո, զինորական կոչումս հանձնեմ հետ պետությանը, ներողություն խնդրեմ ազգից…

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրեմն դպրոցն ավարտել եմ գերազանց, բազմաթիվ գովասանագրերով, ինստիտուտում առանց անբավարար ստանալու, բանակում ծառայել եմ սահմանապահ զորամասերում, ստացել եմ շնորհակալագրեր, մեդալներ, մասնակցել մարտական գործողությունների, որից հետո շնորհել են լեյտենանտ՝ սպայի կոչում, հետագայում դարձել եմ ավագ լեյտենանտ, մինչև 2009-ը եղել եմ պարտաճանաչ օֆիսային աշխատող, այնուհետև զբաղվել եմ գործարարությամբ, միշտ պարտաճանաչ վճարել եմ հարկերը, 2011-ից սկսել եմ մտքերս հանրայնացնել, պրոպագանդել գյուղատնտեսության ոլորտը, ցույց տվել հնարավորությունները, ռիսկերը, պրոպագանդել և պրոպագանդում եմ առողջ սնունդը, առանց քիմիկատների էկո գյուղատնտեսությունը, տարբեր հարթակներից խոսում, ներկայացնում եմ ոլորտի կարևորությունը, անհրաժեշտությունը, կատաղի պայքար եմ տարել ԳՁՕ սննդի արտադրության դեմ, բազմաթիվ ծրագրեր եմ իրականացրել բացառապես իմ հաշվին, որի համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել եմ «Երախտագիտության» մեդալով, ստացել եմ մրցանակ նաև «լավագույն երիտասարդ ֆերմեր» անվանակարգում։ Չեմ ծխում, չեմ խմում, թմրանյութ չեմ օգտագործում և օգտագործել, նման պրոպագանդա երբեք չեմ արել, սեռական կողմնորոշումս նատուրալ է, ոչ մի աղջկա տուն չեմ քանդել, հոմոսեքսուալիզմի քարոզ չեմ տարել, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ, միշտ պահել եմ եկեղեցու շահերը (ոչ կրոնավորի), 1999 թվից առ այս պահը ՀՀԿ անդամ եմ, երբեք որևէ մեկի շահը չեմ սպասարկել, կողմ եմ եղել հեղափոխությանը, կողմ լինելով հեղափոխությունից հետո չեմ թռել կուսակցությունից, երբեք ոչ մի դիրքորոշում չեմ թաքցրել, ոչ մի տեսակի գրանտից, սուբսիդիայից, դոտացիայից երբևէ չեմ օգտվել, պետբյուջից գումար չեմ ստացել, պաշտոնս հասարակական հիմունքով է եղել, ոչ մի մութ, կասկածելի ուժի հետ գործարքի չեմ գնացել, կյանքում կազինոներում, սթիփ կլուբերում քարշ չեմ եկել, ոչ մի կրիմինալ սկանդալի մեջ չեմ եղել ու էսքանով հանդերձ երեկվա գրառմանս համար, սովորական կարծիքս փաստարկված ասելու համար՝ մի հսկա բանակ ինձ ազգի դավաճան են սարքում։ Սաղ մի կողմ Закар Ходжабагян-ը գրառում է արել շեշետել, որ եթե մարդ չի ընդունում, որ Ադամը դրախտում խոսել է հայերեն, ինքը հայատյաց է, կամ լիբերաստ։ Հինգ անգամ կրկնվող հարցիս, թե ըստ քեզ՝ ես ո՞ր մեկն եմ, տվեց լղոզված պատասխան, վերջում շատ ստիպելուց հետո ասաց, որ նախկինում տվել եմ Ադամի դրախտում հայերեն խոսելու մասին կարծիքս, ու չեմ էլ հիշում՝ ինչ եմ ասել։ Մի խոսքով՝ հարգելի ու սիրելի հայություն, եթե դուք որևէ փաստարկ կամ համոզմունք ունեք, որ դավաճան եմ, ասե՛ք բոլոր պարգև, նվեր, ի վերջո, զինորական կոչումս հանձնեմ հետ պետությանը, ներողություն խնդրեմ ազգից, կամ՝ գնամ ԱԱԾ-ում նստեմ ինքնախոստովանական ցուցմունքով, կամ՝ գնամ, մտնեմ Ագռավաքար լռեմ ընդմիշտ, մարդամեջ դուրս չգամ»։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am