Սպանել էր աներորդին՝ փեսային հայհոյելու համար պատիվ պահանջելիս. 45-ամյա որոտանցու սպանությունը բացահայտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված քրեական գործով պարզվել են Որոտան համայնքի 45-ամյա բնակիչ Ռոմիկ Օհանջանյանի սպանության՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի համագյուղացուն՝ ծնված 1983թ.։ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, Ռոմիկ Օհանջանյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2018թ. ապրիլի 1-ին՝ որովայնի շրջանում։ Վերջինս անմիջապես տեղափոխվել էր բժշկական կենտրոն, սակայն վիրահատության ընթացքում՝ մահացել։ Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով հետագայում նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Սպանությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ 45-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Սյունիքի մարզի Որոտան համայնքի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ դանակի գործադրմամբ։ 2018թ. ապրիլի 1-ին՝ ուշ երեկոյան, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Որոտանի բնակիչ Մ.Հակոբյանը և հայտնել, թե տուժողին ինքն է դանակահարել՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում և դիմել փախուստի՝ դանակը նետելով Որոտան գետը: Մ.Հակոբյանի ինքնախոստովանական ցուցմունքում մատնանշված հանգամանքներն ստուգելու, քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ կատարված մեծածավալ քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում չեն հիմնավորվել սպանությունն իր կողմից կատարած լինելու վերաբերյալ Հակոբյանի ցուցմունքները, ավելին՝ պարզվել է, որ Ռոմիկ Օհանջանյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառել է Մ.Հակոբյանի աներորդին։ Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. ապրիլի 1-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Որոտանի բնակիչները հանդիպել են «Մարկոսյանի հուշաղբյուր» կոչվող վայրում, որտեղ Մ.Հակոբյանի աներորդին՝ Է.Մարկոսյանը, Ռ.Օհանջանյանից պարզաբանումներ է պահանջել՝ նույն օրն ավելի վաղ հեռախոսազրույցի ընթացքում իր փեսային հայհոյելու համար, ինչի ժամանակ էլ տուժողին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները։ Է.Մարկոսյանի կողմից Օհանջանյանին դանակով հարվածելու վերաբերյալ ցուցմունքներ են տվել բազմաթիվ վկաներ, ովքեր դրանք պնդել են նաև առերես հարցաքննության ժամանակ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Է.Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am