Հունվարը տաք է լինելու. Մեղրիում օդի ջերմաստիճանը կհասնի +15 աստիճանի. Գագիկ Սուրենյան

Ընթացիկ հունվարը տաք է լինելու: «Տաք սկսվել է, տաք էլ կշարունակվի»,- Հայկական ժամանակի հետ զրույցում ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Հավելեց, որ օդի միջին ջերմաստիճանը ամսվա վերջում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով: Տեղումների կանխատեսվող քանակը նույնպես կլինի նորմայից շատ: «Բարձրադիր բնակավայրերում՝ լեռնային շրջաններում, բոլոր օրերին ձյուն կլինի, իսկ ցածրադիր հատվածներում որոշ օրերի ձյուն կտեղա, որոշ օրերի՝ անձրեւ»,- նկատեց Գագիկ Սուրենյանը: Ինչ վերաբերում է առաջիկա օրերին կանխատեսվող եղանակին, ապա սպասվում է ջերմաստիճանի նվազում: «Հանրապետությունն այսօր գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, մի շարք շրջաններում, հիմնականում հյուսիսային կեսում, ձյուն է տեղում, առանձին հատվածներում կա բուք: Այս պահին բացառություն են կազմում Արարատյան դաշտը, Սյունիքը, Վայոց Ձորի նախալեռնային գոտիները, որտեղ դեռեւս տեղումներ չկան, բայց կեսօրից հետո առանձին հատվածներում կանխատեսվում են թույլ կարճատեւ տեղումներ: Վաղը ցերեկը՝ կեսօրից հետո պրոցեսը ակտիվանալու է, եւ արդեն ընդգրկի հանրապետության, կարելի է ասել, բոլոր շրջանները: Վաղը ցերեկը շրջանների մեծ մասում կանխատեսվում են տեղումներ. լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրեւի տեսքով: Ամսի 10-ից հանրապետությունը կգտնվի անտիցիկլոնի ազդեցության գոտում մինչեւ 13-ը ներառյալ: Ամսի 10-13-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ»,- ասաց օդերեւութաբանության կենտրոնի պետ: Այսօր դեռ բավականին տաք կլինի, մասնավորապես առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ +15 աստիճանի: Այսպիսի ջերմաստիճան կանխատեսվում է Սյունիքի հովտային շրջաններում՝ Մեղրիում, Կապանում: «Այսօր հանրապետության ողջ տարածքում է ջերմաստիճանը բարձր է 4-5 աստիճանով»,- ասաց Գագիկ Սուրենյանը: Իսկ վաղվանից՝ հունվարի 9-10-ն ընկած ժամանակահատվածում, ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: «Ռուսաստանում էլ, Եվրոպայում էլ շատ սաստիկ ձմեռ է՝ մրրիկներ, ձյան առատ տեղումներ եւ այլն: Մենք կրկին բացառություն ենք կազմում այս տարի»,- նկատեց Սուրենյանը:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am