Ինչպե՞ս է Վաչագան Ղազարյանը 50 միլիոն դրամ վճարել․պաշտպան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ընկերների, հարազատների, բարեկամների համատեղ ուժերով է գրավի համար 50 միլիոն դրամ վճարել։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։ Դեկտեմբերի 30-ին Վաչագան Ղազարյանը, որի դրամական միջոցներն ու գույքը գտնվում են կալանքի տակ, 50 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Հարցին, թե Վաչագան Ղազարյանի՝ դեկտեմբերի 12-ին պետությանը 6 միլիոն դրամ փոխանցելու վերաբերյալ հայտարարությունն ուժի մե՞ջ է, պաշտպանը պատասխանեց, որ Ղազարյանի դրամական միջոցները շարունակում են մնալ կալանքի տակ, այդ պատճառով նրանք սպասում են նախաքննական մարմնի գործողություններին։ «Գումարները կալանքի տակ են, պետք է ազատվեն, որ կարողանան համապատասխան գործողություններով դրանք փոխանցել պետությանը։ Քանի որ քրեական գործը բավական բարդ է և ծավալուն, կարծում եմ՝ նախաքննական մարմինը որոշակի ընթացակարգեր պետք է սահմանի։ Հնարավոր է՝ ՀՔԾ-ն ընդհանրապես ընթացք չտա Վաչագան Ղազարյանի հայտարարությանը․ այդ սցենարն էլ չենք բացառում»,- ասաց պաշտպանը։ Արմեն Հարությունյանը նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը, կայացրել է հիմնավոր և օրինական որոշում։ Միաժամանակ, պաշտպանն ապօրինի ու անհիմն որակեց վերաքննիչ դատարանի որոշումը։ Դեկտեմբերի 28-ին վերաքննիչ դատարանը մերժել էր Վաչագան Ղազարյանին ազատելու՝ պաշտպանների բողոքը: «Վաչագան Ղազարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն, հիմքեր չկան, նախաքննության մարմինն էլ որևէ ապացույց այդ մասով չի ներկայացրել, որ Ղազարյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ ձևով կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ խուսափել դրանից։ Այդ տեսանկյունից առաջին ատյանի դատարանը գնահատեց մեր ներկայացրած հիմնավորումները և բավարարեց գրավի միջնորդությունը հիմնավոր և օրինական կարգով»,- նշեց պաշտպանը։ Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չեն ստացել, ստանալուց հետո այն բողոքարկելու են վճռաբեկ դատարանում։ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու համար։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am