Արարատ Միրզոյանը մտադիր է բյուջեի հաշվին Mercedes-Maybach գնե՞լ

Արարատ Միրզոյանը, որը ապագա ԱԺ նախագահն է, դեռ չընտրված՝ կարծես արդեն մտել է իր տարերքի մեջ և որոշել սեփական քմահաճույքները պարտադրել ԱԺ աշխատակազմին։ Եւ ոչ միայն Միրզոյանը, նրա թիմակիցներն էլ են արդեն ամբիցիաներ դրսևորում՝ փորձելով նոր խորհրդարանում իրենց համար արտոնյալ պայմաններ ապահովել՝ սկսած լավ աշխատասենյակներից։ Համարում են, որ պակաս չեն ՀՀԿ-ականներից, որ նրանք պետք է վայելեին, իրենք՝ ոչ։ Hraparak.am-ի տեղեկություններով՝ Արարատ Միրզոյանն արդեն հանձնարարել է կամ առնվազն նման ցանկություն է հայտնել, որ ԱԺ աշխատակազմն իր համար նոր ծառայողական ավտոմեքենա գնի, քանի որ չի ցանկանում օգտագործել նախորդ ԱԺ նախագահների կողմից «չլած» ավտոմեքենան, իր համար անպայման նորն է ուզում։ Իսկ նորը, ըստ Միրզոյանի ճաշակի, Mercedes S-Class պետք է լինի, որի ամենաթանկ մոդիֆիկացիան Maybach-ն է, և ասում են՝ Միրզոյանը հենց Maybach էլ ցանկանում է ձեռք բերել, ընդ որում՝ զրահապատ, ինչը ԱԺ նախագահին օրենքով չի հասնում։ Իսկ տվյալ մեքենայի գինը Mercedes-ի երևանյան ավտոսալոնում 100 մլն դրամից ավելի է։ Միրզոյանը նաև պահանջել է, որ մինչև իր գալը վերանորոգեն իր աշխատասենյակը, որը նախորդ դարից ի վեր՝ նորոգում չի տեսել։ ԱԺ աշխատակազմից, սակայն, մտադիր չեն բավարարել Միրզոյանի պահանջները, համարում են, որ նա դեռ չի ընտրվել, նախ թող ընտրվի, հետո թող գա նոր աշխատակազմի ղեկավարը և ինքն էլ որոշի՝ բյուջեի փողերը որտեղ ծախսել։ Թեպետ, ըստ շրջանառվող խոսակցությունների, Միրզոյանը, ասում են, վստահեցրել է, որ փողի մասով խնդիր չկա՝ ինքը կառավարությանը կասի, կառավարությունը կհաստատի և գումարը կհատկացնի։ Իսկ գումարը պետք է տրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։ ԱԺ աշխատակազմից Hraparak.am-ին այս կապակցությամբ ընդամենը ասացին՝ իրենց հետ պաշտոնապես նման քննարկում չի եղել։ Թեպետ՝ Ազգային ժողովում այսօր արդեն շատերն են այդ մասին խոսում և պնդում, որ Միրզոյանի կողմից նման մտադրություն կա, և եթե ոչ պաշոտնապես, ապա ներքին կարգով գոնե նման առաջարկ և ցանկություն հայտնել է և հիմա ուղիներ են փնտրում հարցը լուծելու, հավանաբար նոր մեքենան ձեռք կբերեն նոր աշխատակազմի ձևավորումից հետո։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am