Խնդիրը հնդիկները չեն, խնդիրը մենք ենք, որ պետություն չենք կարողանում ուժեղացնել, որ բաժանվել ենք քայլածների ու նստածների

Հայաստանում հնդիկների վերաբնակման մասին շատ կարծիքեր լսեցինք, զարմանալին մտքեր ևս կարդացի ու լսեցի, հատկապես զարամանալի են Հայաստանից հեռացած մարդկանց գրառումներն այն մասին, որ բոլորին պետք է հեռացնել երկրից և այլն: Տարիներ առաջ մի գրառում կատարեցի, որտեղ կանխատեսել էի, որ Հայաստան կարող են ներթափանցել հազարավոր իրանցիներ, քանզի առկա էր պատերազմի վտանգ, տնտեսական ճգնաժամ և այլն, փաստորեն Հայաստան սկսեցին գալ հնդիկներ ու նման մի բան անխուսափելիորեն լինելու էր: Հիմա պատճառների մասին՝ Հայկական պետության տարածքը շուրջ 42հզ կմ քառակուսի է, սակայն բնակչության կեսը բնակվում է մայրաքաղաքում, չկա մարզերի զարգացում, չկա նույնիսկ զարգացման ծրագիր, ինչը նշանակում է՝ շարունակվելու է ներքին միգրացիան, ցավոք շարունակվելու է նաև արտագաղթը: Այս տեմպերով ընթանալու դեպքում 15-20 տարի հետո Հայաստանը կհատի անդառնալի համարվող 1.7 մլն մարդու շեմը ու այլևս հայերի երկիր Հայաստան չի լինի, մենք կկորցնենք նաև տարածքներ պահելու ռեսուրսը, մեզ պետք են մարդկային ռեսուրսներ ու լավ կլինի, եթե այդ պակասը կարողանանք լրացնել ներգաղթի և ծնելիության աճի միջոցով, անձամբ ես դեռևս նման հավանականություն չեմ տեսնում: Ասելիքս այն է, որ եթե մենք ինքնադատարկվում ենք հայկական տարածքներից ամեն ինչ կենտրանանացնելով Երևան անունով փոքր տարածքի վրա, բնական է, որ թուլացող, բայց խաղաղ վիճակում ու ԵՄ ին մոտ գտնվող երկրը կսկսի ձգել հազարավոր աղքատների Հնդկաստանից, Բանգլադեշից, Պակիստանից, Թայլանդից և այլն, կարո՞ղ ենք պաշտպանել ինքներս մեզ, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ խնդրանքս ոստիկանությանը, որպեսեսզի թույլ չտա Բեռլինի, Հռոի կամ Փարիզի նման այստեղ էլ լինեն կուտակումներ հրապարակներում ու մարդաշատ վայրերում, մենք տոլերանտ եվրոպացի չենք ու մի օր կարող է ողբերգություն տեղի ունենալ: Ի դեպ՝ ծնելության աճիմասին, ներկա կառավարությունը իր նախնիների հետ համեմատ ունի ակնառու բացասական մեկ կողմ՝ չամուսնացած մարդիկ շատ են, իսկ երեխա չունեցողի համար երկրի ապագա կոչվածն այլ ընկալում ունի, քան երեխա ունեցողի համար: Հ.Գ խնդիրը հնդիկները չեն, խնդիրը մենք ենք, որ պետություն չենք կարողանում ուժեղացնել, որ բաժանվել ենք քայլածների ու նստածների, այս վերաբերմունքն էլ է արտագաղթի պատճառ դառնալու: Գրել է Զոհրաբ Եգանյանը

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am