Ղազախստանում բավականին ուժեղ է ադրբեջանական համայնքը և ադրբեջանական լոբբին

Տհաճ միջադեպ է եղել, չպետք է ազգամիջյան բախումների տանել, Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը. «Ծանոթ եմ տեղի ունեցած միջադեպին, կարծեմ 2-ը հայ եղբայրներ են: Կենցաղային բնույթի միջադեպ է, որին փորձ տրվեց ազգամիջյան բնույթ հաղորդել, ինչը անմիջապես կանխվեց տեղի իշխանությունների կողմից, որովհետեւ իրենց էլ ձեռք չի տալիս ազգամիջյան խնդիրներ հրահարել եւ ազգամիջյան հարցեր բարձրացնել: Առավել եւս, որ Ղազախստանը հայտնի է, որպես տարբեր ազգերի միջեւ համերաշխ ապրող երկիր, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչները համերաշխ են ապրում»: Այն հարցին արդյո՞ք այս միջադեպը չի ազդի Հայ-Ղազախական հարաբերությունների վրա, Բադալյանը պատասխանեց. «Ղազախստանը եւ Հայասատանը միաժամանակ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ-ի անդամներ են: Ղազախստանը լինելով թուրքալեզու երկրների միության անդամ, որին անդամակցում են 5 երկրներ՝ Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Թուրքիան, բազմաթիվ անգամ հակայակական բանաձեւերի կողմ է քվեարկել: Այս կենցաղային բնույթի միջադեպը չի կարող ազդել հայ-ղազախական հարաբերությունների վրա առավել եւս, որ Ղազախտանը ժողովրդավարական երկիր չէ, եւ խիստ տոտալ կառավարաման համակարգ ունի, այնտեղ ամիջապես վերեւից կանխում եւ տրվում է այդ միջադեպին պաշտոնական մեկնաբանություն, իսկ լրատվամիջոցները այդ մեկնաբանություն են շրջանառության մեջ դնում: Այնպես չի, որ նա ժողովրդավարական երկիր է, այնտեղ կարող են քննարկումներ լինել, ինչի այսպես եղավ եւ այլն: Երկրի իշխանությունը կանխել է ազգամիջյան բախման հարցը եւ ներկայացրել է որպես տհաճ միջադեպ: Ոչ ոք չի կարող ասել, թե այդ բախումները ուր կարող են հասնել: Այսօր դա ուղղված է հայերի դեմ, չի բացառվում, որ վաղը կարող են այլ ուժեր փորձեն օգտագործել դա Նազարբաեւ դեմ: Դրա համար ցանկացած շարժում աֆտորիտար երկրներում, որը վերահսկելի չէ, անմիջապես կանխվում է»: Արմեն Բաղալյանի կարծիքով՝ տհաճ միջադեպ է եղել ռեստորանում, երկու կողմերն էլ ուղղակի շատ են ալկահոլ օգտագործել: Խոսելով Ղազախստանում տեղի ունեցող ցույցերի մասին, Բադալյանը ասաց, որ Ղազախստանում բավականին ուժեղ է ադրբեջանական համայնքը եւ ադրբեջանական լոբբին, եւ բնականաբար աշխարհի ցանկացած տեղ որտեղ հայերը վատ վիճակում կարող են հայտնվել իրենք այդ առիթը օգտագործում են. «Դա նորություն չի, Ադրբեջանը ակտիվ ձեւով աշխատում է այս ուղղությամբ, որովհետեւ ցանկացած թշնամանք Հայասատանի հանդեպ օգուտ է Ադրբեջանին: Իհարկե կրքերը կհանդարտվեն: Վերջին տարիներին զուտ ղազախների մոտ ազգայնական տարրը ուժեղացել եւ շատ դեպքերում տրամադրությունները ոչ թե ուղղված է հայերի դեմ, այլ իրենց ազգայնականություն ցույց տալու եւ իրենց ազգայնականությունը ամրապանդելու ուղղությամբ»: hraparak.am

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am