Արարատ Միրզոյանի՝ ՄՀՀ տնօրենի թեկնածուն «Անի» հյուրանոցի նախկին վարորդն է. 168.am

Մարզահամերգային համալիրի տնօրենի (ՄՀՀ) պաշտոնն իսկական կռվախնձոր է դարձել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներսում: Հավակնորդներից մեկը «Արձագանք» խմբի հայտնի երաժիշտ Եղիշե Պետրոսյանն է, ով հեղափոխության օրերին իր հարցազրույցներով ակտիվորեն աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, մյուսը՝ ՄՀՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Մելիքսեթյանն է, ում մասին խոսելիս կարճ բնութագրում են՝ Արարատ Միրզոյանի քայլարշավի ընկերը: Ստացվում է, որ պետք է որոշում կայացվի՝ ընտրել հարցի մշակութային-մասնագիտական բովանդակությո՞ւնը, թե՞ կրկին նախապատվություն տալ «քայլած լինելու» արվեստին: ՄՀՀ-ի աշխատակազմում խիստ մտահոգ են. տարեվերջին ստորագրահավաքով Կառավարություն դիմելուց հետո են հասկացել, որ անզոր են Արարատ Միրզոյանի դեմ, քանի որ որոշում ընդունող անձինք հակված չեն նեղացնել առաջին փոխվարչապետին: Ասում են՝ մեր ներսում առանձնապես սպասողական տրամադրություններ չկան, վստահ ենք՝ մրցույթը ֆորմալ բնույթ է կրելու, և հաղթելու է Արարատ Միրզոյանի հովանավորյալը: Նրանց խոսքով՝ դեռ անցած տարի, երբ Վազգեն Ասատրյանին այդ պաշտոնից հեռացրին, շրջանառվեցին տարբեր անուններ, հետաքրքիր, զարգացած երիտասարդներ կային, որ ուզում էին գալ, համալիրում լուրջ ծրագրեր անել, բայց այսօր այդ հավակնորդները չկան, որովհետև հասկացել են՝ անիմաստ է, թեմայի մեջ ներգրավված է Արարատ Միրզոյանը: Անդրադառնալով մեր այն հարցին, թե ո՞վ է Սամվել Մելիքսեթյանը, ի՞նչ առնչություն ունի ոլորտի հետ, աղբյուրը այսպես պատասխանեց. «Հեղափոխությունն այս մարդու համար էլ շանս է եղել, քայլել է Արարատ Միրզոյանի հետ ու հայտնվել այս պոստին, իսկ կարիերան «Անի» հյուրանոցի վաստակավոր վարորդ լինելն է, տուրօպերատորի ավտոբուսով Հայաստան եկածներին ման է տվել այս ու այն կողմ»: Հիշեցնենք, ՄՀՀ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետ է հայտարարված հունվարի 25-ը, մրցույթը կանցկացվի փետրվարի 1-ին: Հանձնաժողովի անդամների անունները հայտնի կդառնան առաջիկա օրերին, իսկ հավակնորդ թեկնածուներից շրջանառվողը միայն Եղիշե Պետրոսյանն ու Սամվել Մելիքսեթյանն են: Գրում է 168.am-ը:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
«Այ դեգեներատ», Եվրոպան է մեր դեմ հիբրիդային պատերազմ տանում. Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ «Պատերազմի ագռավ» Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին․ Դերենիկ Մալխասյան (video) «Զոհվածի աղջկա շրխկոցով ապտակը Նիկոլին․․․»․ Անժելա Թովմասյան (video) Լարված վիճակ Քրիստինե Վարդանյանի ու Միրզոյանի միջև․ «Ինչի՞ եք ծիծաղում», «Ինձ սպա*ելն է ծիծաղելի» (video) Արարատ Միրզոյանի խայտառակ արձագանքը՝ մետրոյում արցախցի կնոջ նկատմամբ Փաշինյանի հարձակմանը (video) Արցախցիների բռնագաղթը ներիշխանական հարթությամբ հրամցվում է իբրև իրենց մշտական բնակավայրից «փախուստ». Դանիելյան Լավ է, չեք ասում մեր անկախության հռչակագիրը ֆաշիստական եւ ռասիստական է․ Մանուկյանը՝ Միրզոյանին (video) Կառավարությունում գոհ են ֆեյք հոգևորականից, ասում են՝ աշխատանքներն իրականացնում է որակով, նաև պարգևատրվում է Թեժ հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և Արարատ Միրզոյանի միջև․ «Զանգի Պապիկյանին․․․» (video) Փաշինյանն «ուժեղ տղերքի» վերաբերյալ նետվող իր «մարտահրավերներով» փորձում է ճակատային «փոխհրաձգություն» հրահրել, կարծես թե չի ստացվում. Հակոբ Բադալյան Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքից հետո բախվել է հրշեջ մեքենային. վիրավորներ կան #ՈՒՂԻՂ․ 4 պատերազմ բերած Նիկոլն ընկնավորվել է թվերից․ 5-րդ պատերազմն է բերում․ Հայկ Նահապետյան (video) Երևանում մարտի 23-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Աբովյանում «Kia»-ն կողաշրջվել է. կա 1 զnh, 3 վիրավnր․ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը Նորմալ պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե լայվեր, այլ հրաժարական «Ապուշ կառավարում ես տարել, պատերազմը պարտվել ես»․ Ռոբերտ Քոչարյանի կոշտ խոսքը (video) Իսրայելը վաղ առավոտյան լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Թեհրանին Ի՞նչ նպատակ է հետապնդում, ավելի ստույգ՝ հանձնարարություն է կատարում Փաշինյանը Կանանց իրավունքների պաշտպաններ, ամոթ ձեզ Իրանը գործի է դրել Իսպանիայի վարչապետի նկարով հրթիռներ․ Մերձավոր Արևելքում թեժ է Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Իրանը լիովին կոչնչացվի, և դա հիանալի կլինի․ Թրամփ ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը Երեկվա մետրոպոլիտենի միջադեպը առաջինը չէր, և մեծ է իմ անհանգստությունը, որ վերջինը չէ․ Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am