Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը հրաժարվել է համաներումից. ՀԺ

Հայկական Ժամանակը գրում է. Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը (Հարությունյան) հրաժարվել է, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվի։ Կանեւսկոյը, որը հոկտեմբերի 10-ին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, մեղադրվում է անձնագիր կեղծելուն դրդելու մեջ՝  ՀՀ ՔՕ 38-308–րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը): Նշենք, որ սույն հոդվածի նկատմամբ համաներումը կիրառելի է: Մեր հարցին ի պատասխան քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ թեեւ համաներումը կիրառելի է, սակայն իր պաշտպանյալը հրաժարվել է համաներումից: «Ինքն ընդհանրապես որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, իր մասնակցությունը պետք է բացառվի, որ նման դեպքի ինքը մասնակցի կամ առնչություն է ունեցել, ուստի, այս հիմքով էլ համաներման համար համաձայնություն չի տվել»,- ասաց Կանեւսկոյի պաշտպանը: Նշենք, որ գործը քննում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը: Մեր տեղեկություններով՝ այս գործով երկրորդ մեղադրյալը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի նախկին պետ Պերճ Խաչատրյանն է: Վերջինս նախկինում դատված է եղել: Մասնավորապես տեղեկացանք, որ Խաչատրյանը 2017 թվականին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված հանցանքում եւ դատապարտվել ազատազրկման մեկ տարի ժամկետով: Խաչատրյանը Արմավիրի մարզի Այգեշատ գուղի բնակիչ, 18-ամյա Յուրի Դավթյանին ելքի թույլտվություն է տվել` անձնագրում համապատասխան կնիք դնելով: Մինչդեռ անձնագրայինի պետը դրա իրավունքը չի ունեցել, քանի որ Յուրի Դավթյանը եղել է զինակոչային տարիքի, հետեւաբար չէր կարող լքել երկիրը: Չի բացառվում, որ ըստ մեղադրանքի՝ Կանեւսկոյը հենց նրան է դրդել անձնագիր կեղծել: Մեզ չհաջողվեց ճշտել՝ անձնագրայինի նախկին պետը հրաժարվե՞լ է համաներումից, թե՝ ոչ

դիտվել է 322 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am