Քոչարյանի ողջ կյանքի ուղին փորձում են սևացնել․ Արկադի Ղուկասյան․ News.am

NEWS.am-ի զրուցակիցը Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է: -Ես չեմ հիշում, որ Դուք երբևէ մեկնաբանեիք Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները: Ինչո՞վ է դա պայմանավորված: -Երկար տարիներ լինելով Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան և զբաղվելով արտաքին քաղաքականության հարցերով, ես ինձ երբեք թույլ չեմ տվել հրապարակայնորեն արտահայտվել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին, գտնելով որ ԼՂՀ նախկին նախագահի իմ կարգավիճակն այլ բան չի էլ ենթադրում: Ի դեպ, այդ իսկ պատճառով ես նախապես հայտարարել եմ, որ մտադիր չեմ Հայաստանում զբաղեցնել որևէ առանցքային պաշտոն: Իսկ ՀՀ դեսպանի պաշտոնին համաձայնել եմ միայն այն պատճառով, որովհետև այն ինձ հնարավորություն է տվել անմիջականորեն զբաղվել ղարաբաղյան հիմնահարցով՝ իմ ողջ կյանքի գործով: Ես չեմ փոխել քաղաքացիությունս, երբեք չեմ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ընտրական պրոցեսներին: Մինչև որդուս Երևանում համալսարան ընդուվելն ընտանիքս շարունակում էր ապրել Ստեփանակերտում: Փաստորեն ամեն ամիս ես գալիս էի Արցախ, երբեմն նաև ավելի հաճախ, որտեղ մենք ԼՂՀ նախագահի հետ քննարկում էինք ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բոլոր դրսևորումները: Ես գիտակցաբար խուսափել եմ հրապարակայնությունից, որովհետև իմ գործունեության իմաստն ու բովանդակությունը շատ ավելի կարևոր էին: Հնարավոր է, որ երբևէ այդ մասին կգրեմ իմ հուշագրություններում: Բնականաբար, ոչ միայն այդ մասին:  -Հասկանում եմ, որ Դուք չեք ցանկանում հրապարակային գնահատականներ տալ Հայաստանի ներքաղաքական իրողություններին երեկ և այսօր: Բայց և այնպես, այն, ինչ կատարվում է ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան շուրջ, վերաբերվում է ոչ միայն Հայաստանին: Ին՞չ եք մտածում այդ մասին: - Ես չեմ կարող և չեմ ուզում իրավական գնահատականներ տալ Քոչարյանի, այսպես կոչված, գործին: Մեղավոր է մարդը, թե ոչ՝ որոշում է դատարանը: Ատելությունը, թշնամանքը, անհանդուրժողականությունը անհամատեղելի են արդարադատության հետ: Հուսով եմ, որ դատարանը կվերանայի Քոչարյանի խափանման միջոցը  և կապահովվի իրավական տեսակետից անաչառ դատավարություն:Դա  չափազանց կարևոր է նաև երկրի հեղինակության համար: Ինձ շատ է անհանգստացնում նաև այն հանգամանքը, որ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են սևացնել Քոչարյանի ողջ կյանքի ուղին՝ ներառելով  նրա գործունեության ղարաբաղյան փուլը: Մարդ, ով իր վրա է վերցրել երկրի ճակատագրի պատասխանատվությունը Արցախի համար ամենադժվարին ժամանակաշրջանում, ենթարկվում է ամենալկտի  հարձակումների: Կարելի է սիրել կամ ատել, քննադատել և մեղադրել, բայց չի կարելի ժխտել ակնհայտ ծառայությունները: -Դուք պատրաստվու՞մ եք շարունակել քաղաքական գործունեությունը: -Ես վաղուց չեմ զբաղվում քաղաքականությամբ: Մի առիթով արդեն ասել եմ, որ իմ քաղաքական առաքելությունը համարում եմ ավարտված: Ճիշտ է, կա մի բայց. Ղարաբաղի հարցը: Դա ավելին է, քան քաղաքականությունը և պայմանավորված չէ այս կամ այն քաղաքական կամ դիվանագիտական պաշտոնի հետ: Չեմ կարծում, որ Հայաստանի և Արցախի այսօրվա կամ վաղվա նախագահներն ավելի շատ իրավունք ունեն պնդելու իրենց տեսակետները ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, քան ես: Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am