Խրախճանք ժանտախտի ժամանակ. լուսանկար

Երեկ ԱԺ նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը Երևանի ակումբներից մեկում նշել է իր ծննդյան օրը։ Այս թեմայի մասին չէի գրի, եթե Ալենի ծնունդն ինձ ավելի շատ հարսանեկան ճոխ խնջույք չհիշեցներ, որին հրավիրված էին հայկական քաղաքական ու էստրադայի վերնախավի առաջին մեծության դեմքեր՝ Արամ mp3-ը, Արա Մարտիրոսյանը, Սրբուկը, իսկ հյուրերի շարքում էին քաղաքապետ Հայկ Մարությանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ հետ։ 47690880_939483313107827_1283040187610652749_n Հիմա անցնենք բուն թեմային։ Կա նման հասկացողություն՝ «խրախճանք ժանտախտի ժամանակ»։ Երևի սրա մասին Ալեն Սիմոնյանն իշխանության անցնելուց հետո լրիվ մոռացել էր, որովհետև միանգամից պետք է բացառել, որ չգիտեր․ չէ՞ որ ինքն ու իր թիմակիցները դեռ ամիսներ առաջ ոչ մի առիթ բաց չէին թողնում, որ քննադատեին նախորդներին (երևի արդարացիորեն) միևնույն երևույթի համար, որի կրողը հիմա իրենք են դարձել։ Զարմանում եմ՝ ի՞նչ իմաստ ունի նման ցուցադրական խնջույք կազմակերպել, երբ երկրիդ ժողովուրդը դժվար է ապրում, իսկ դու, բեմի վրա կանգնած, հարուստ օլիգարխի պես ինքնամոռաց պարում ես։ Դա անընդունելի է այն ժամանակ, երբ ձեր թիմն իշխանության է եկել անընդհատ մատնացույց անելով, որ նախկին իշխանությունները դա էին անում, երբ տասնյակ հազարավոր մարդիկ օրվա հացի խնդիր ունեն, ընդ որում՝ վերջին 10 օրերում Ալեն Սիմոնյանենց թիմը շատ ավելի շատ նմանօրինակ խնջույքների հոլովակներ ու լուսանկարներ շռայլեց, քան նախորդ իշխանությունները հասցրել էին անել 10 տարում։ 49590136_2130433173937291_1428107554880331579_n Դուք գալիս էիք իշխանության որպես նոր որակ, որպես համեստության օրինակ, որպես ժողովրդի ցավն ու դժվարություները կիսող թիմ, իսկ այս դեպքում լրիվ հակառակն եք ապացուցում։ Կրկնում եմ՝ նախորդների դեպքում էլ դա ճիշտ չէր, բայց նախորդները գոնե փորձում էին որոշակի կոնֆիդենցիալություն ապահովել ու նվազագույնի հասցնել այդ քեֆերի դետալների հանրայնացումը, իսկ դուք դա էլ չեք անում։ Իհարկե, չենք հաշվելու, թե որքան գումար է ծախսել իր ծննդյան խնջույքի համար Ալեն Սիմոնյանը կամ որքանով է հղում արել իր կարգավիճակի վրա (իսկ դա անել նա շատ է սիրում), բայց այս տեսանյութը նայելուց հետո պարզապես ուզում ես ասել՝ մի քիչ չափավորեք ձեզ և տեսած պահեք, առավել ևս, որ ոչինչ այդքան չի վնասում Նիկոլի վարկանիշին, ինչքան Ալեն Սիմոնյանի ու մյուս ալենսիմոնյանների ցոփուշվայտ ավելորդություններն ու անհեթեթությունները։ 49858671_311130039744914_8968400770068899913_n47694939_565142197244886_4883597023949269698_n  

ster-va.blogspot.com

դիտվել է 362 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am