«Մի արեք նման բաներ ու մի թույլ տվեք՝ ուրիշներն անեն...». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չհայտարարված պատերազմի մասին Պաշտպանում եմ բոլոր այն առաջարկները, որ մեքենա կամ այլ փոխադրամիջոց անսթափ վարելը պետք է քրեականացնել: Առնվազն 1 տարվա ազատազրկում պիտի գրվի, առանց ներման կամ վաղաժամկետ ազատման իրավունքի, առասպելական տուգանքներն էլ՝ վրադիր: Ինչո՞ւ: Այդպես եմ ուզում, հենց այդպես: Դրա համար օրենքներ պիտի փոխվեն և ավելի բարդ բան կա՝ ոստիկանությունը պիտի բարեփոխվի, անզիջում, մաքուր, բանիմաց աշխատողներ պիտի լինեն՝ բարձր ռոճիկներով: Բացի այդ անսարք մեքենա քշողների, մաշված դողերով ավտո քշողների, խարաբ լույսերով օրուգիշեր քշողների, կանոնները չիմացող, բայց քշողների և այլ դեգեներատների համար հատուկ պատժամիջոցներ է պետք կիրառել: Ավտոմեքենան բարձր ռիսկայնության մեխանիզմ է, ու պարզվում է՝ դրա ղեկին են նստում ինչ-որ հումանոիդներ, էն վիդեոյի միջի ավտոմատ կրակող կապիկից ոչ ավել խելքի տեր մարդիկ: Այսպես շարունակել այլևս չի կարելի: Ստեղ նայեք. 10 տարում (2008-2017) ՀՀ ճանապարհներին. 3.244 զոհ, մոտ 50.000 վիրավոր, արձանագրված մոտավորապես 32.000 ճանապարհատրանսպորտային պատահար: Միջին հաշվով ամեն 10 պատահարը՝ 1 զոհ և 1,8 վիրավոր: Հավանաբար ՃՏՊ-ների, դրանց զոհերի և վիրավորների ու նյութական կորուստներ կրածների մոտավորապես կեսը անմեղ է եղել, մարդիկ իրենց համար գործի, տեղ-մեղ են գնացել ու փորձանքի մեջ են ընկել: Փորձեք պատկերացնել, որ հայաստանում հիմա առնվազն 3244 մարդ ավել կլիներ, ու նրանք էլ ավելի կլինեին որովհետև երեխաների թիվն էլ կաճեր, իսկ հաշմանդամների թիվը պակաս կլիներ չգիտեմ ինչքան: 2018 թ. ամփոփագիրը դեռ չունեմ: Տարին առանձնահատուկ էր իհարկե, ճանապարհներ փակել, արագաչափերի մի մասը հանել, վայրիվերո երթևեկություն և այլն: Թվերը կգան՝ կհամեմատենք: Ակնհայտորեն վերոհիշյալ թվերը մեզ ստիպում են «0 մահ ճանապարհներին» ռազմավարություն ունենալ և հետևողականորեն իրականացնել այն: Էս պատերազմը նույնպես պետք է հաղթել: ՀԳ. Էս թեմայով ինչքան գրեմ գրվում է. 1. Մի թողեք վարորդներին մեքենա քշելուց առաջ խմել, հազար անգամ լսել եմ, թե ինչպես հյուր եղող մարդուն ասել են՝ խմիր, բան չկա, փողոցում միլիցա չկա, քեզ չեն կանգնեցնի...: Մի արեք նման բաներ ու մի թույլ տվեք ուրիշներն անեն... 2. Խմած կամ թմրանյութ կամ թմրեցնող դեղեր խմողի օրգանիզմում անխուսափելիորեն կարճախամկետ փոփոխություններ են տեղի ունենում. ա. աչքերի ֆոկուսացման արագությունը դանդաղում է, ասենք՝ վարորդը աչքը գցում է պանելին, հետո ճամփին ավելի դանդաղ է ֆոկուսանում, քան սթափ ժամանակ: բ. վարորդի աչքերի ստատիկ հորիզոնական հավաքական դիտանկյունը նվազում է, ինչքան շատէ անսթափ այնքան շատ է նվազում: Ասեն՝ առաջ նայելիս կարող է աջ ու ձախ մոտ 70 աստիճան տեսնել, իսկ անսթափ ժամանակ այդ անկյունը նեղանում է հետզհետե միայն հենց նայածն է տեսնում: գ. ռեակցիայի արագությունն է նվազում, տեսնել-արգելակելու արագությունը դանդաղում է: Միջին վարորդի դեպքում դա 0,2 վայրկյան է, պրոֆեսիանալ և սպորտային վարորդների դեպքում՝ 0,1-0,5 վայրկյան, իսկ անսթափի դեպքում՝ ով գիտե եսիմինչքան է: դ. Էյֆորիզմը, աշխարհը խալի է ոտի տակ, թերագնահատում է ռիսկը, և գերագնահատում է իր վարորդական և մեքենայի տեխնիկական կարողությունները: Մոռանում են «նաև ապուշ վարորդների փոխարեն քշելու» սկզբունքը: Վերոհիշյալի համադրմամբ նվազում է ուշադրությունը, չափման միավորներ չգիտեմ որ ասեմ ինչքան ...»:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am